Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում երթուղային տաքսիների ուղեվարձը թանկացնելու երկու հայտ է ներկայացվել

Գեղարքունիքի մարզում, ինչպեսև Լոռիի մարզում միջհամայնքային որևէ երթուղու ուղեվարձի բարձրացում այս պահի դրությամբ չկա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Գևորգ Խաչատրյանը՝ նշելով, որ երթուղիները շարունակում են բնակչությանը սպասարկել նույն գնով:

Այն հարցին, թե արդյոք ուղեվարձերի բարձրացման հարցով մարզպետարանը պաշտոնական դիմումներ ստացե՞լ է, բաժնի պետը պատասխանեց, որ ստացել են, բայց դեռևս հարցը քննարկման չի դրվել: «Այո, մենք 2 հայտ ենք ստացել Գավառի և Մարտունու տարածաշրջաններից, սակայն հարցը դեռևս չենք քննարկել… եկող շաբաթ հարցը կդրվի հանձնաժողովի քննարկման: Արդյունքների մասին կտեղեկացնենք»,- խոստացավ բաժնի պետը:

Գեղարքունիքի մարզ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031