Բաժիններ՝

Արմավիրի աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու պատճառով «Բարեկարգում»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից

alttv.am-ի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Արմավիր քաղաքի բնակիչների դժգոհությունները՝ կապված քաղաքի աղբահանման հետ, բազմաթիվ էին: Այս խնդրին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ավագանու նախորդ նիստերում ևս անդրադարձել էր և «Բարեկարգման» տնօրենին զգուշացրել քաղաքի աղբահանությունը պատշաճ կերպով կատարել:

Քաղաքապետի զգուշացումներից հետո էլ ոչինչ չփոխվեց: «Բարեկարգում» տնօրինության տնօրեն Արտակ Ավագյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց: Այս մասին հուլիսի 26-ին ավագանու հերթական նիստի ընթացքում քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հայտարարել և խոստացել է. շուտով Արմավիր քաղաքը կլինի ամենամաքուր և բարեկարգ քաղաքներից մեկը: Բարեկարգում տնօրինության տնօրենի պաշտոնի համար 2 ամիս փորձաշրջան կանցնի Կամո Հովհաննիսյանը, իսկ մինչ այդ քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը, բացի ընդունման-հանձնման գործընթացից, կուսումնասիրի նաև քաղաքի սանիտարական վիճակը, ընկերության տեխնիկական միջոցների հնարավորությունները և մաշվածությունը:

Axb-Armavir01

Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը լրացուցիչ միջոցներ կհատկացնի քաղաքը մաքուր դարձնելու համար: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը կոչ է արել նաև ավագանու անդամներին այս 10 օրերի ընթացքում կողք-կողքի կանգնել և խնդիրն արագ լուծելու համար միմյանց աջակցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս