Ավտոկայանի տարածքում՝ Շահումյան 196 հասցեում գտնվող նախկին Շիրակշինի առողջարանի շենքը գտնվում է անմխիթար վիճակում, զուրկ է տարրական պայմաններից:
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնում, այնուհետև Գյումրիի քաղաքապետարանում անցկացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի բացմանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի մի շարք համայնքների ուսուցչական կոլեկտիվներից վերջին շաբաթներին ահազանգ ենք ստանում, որ մարզպետարանը կրճատել է դասղեկների աշխատավարձերը։
Առափիի ակտիվ սողանքային գոտում գտնվող տներից մեկի բնակիչներին փրկարարներն արգելում են տուն վերադառնել:
Նոյեմբերի 11-ին, ժամը 09:50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին թիվ 3 գիշերօթիկ դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անհրապույր տնակ եւ դռան փոխարեն՝ պատուհան: Կոմիտասի 8 հասցեւում՝ Հիդրոմեդ ծառայության հանրակացարանում է բնակվում Գոհարն իր 11 ամյա որդու հետ:
Խաչքարը հերոսության լուռ վկա: Շիրակի միջնակարգ դպրոցի բակում Գոռ Գարեգինյանի հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել:
168.am-ն անդրադարձել էր Գյումրիում վառելափայտի խնդրին: Նշել էինք, որ Գյումրի վագոններով ածուխ է բերվելու, սակայն այն նախատեսված է 102-րդ ռուսական ռազմաբազայի համար: Մեր հրապարակումից որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ բնակչության համար Գյումրի 5 վագոն ածուխ է բերվելու:
ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել 05.11.2017թ. Հայաստանի Հանրապետության բոլոր տասը մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների (ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.8-րդ հոդվածներ) 47 դեպքերի վերաբերյալ հաղորդումներ:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավարի պաշտոնում, նախնական տվյալներով, ընտրվել է նախկին Շորժա համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Սուլիկո Շուշանյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 6-ին ժամը 12.00-18.00 կդադարեցվի Շիրակի մարզի` Գյումրի քաղաքի Անի թաղամասի և Հովունի, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Նոր Ախուրյան համայնքների ջրամատակարարումը:
Արտագաղթով և այլ գործոններով պայմանավորված՝ Գյումրու բյուջեն նվազում է, հարկեր մուծող բնակիչների թիվը՝ պակասում: Եթե 2017 թվականին Գյումրու բյուջեն կազմում է 3.165.500.000 դրամ, ապա 2018 թվականին բյուջեի եկամուտները գրեթե 69 մլն դրամով, կամ՝ 142.453 դոլարով պակաս կլինեն:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այցելել է Մարմաշեն համայնք, եղել ֆերմերային տնտեսությամբ զբաղվող Կարեն Արշակյանի ազնվամորու այգում:
Այսօր Գյումրու «Գյումրի» հյուրանոցում ներկայացվեց դպրոցականների՝ տաք սննդի անցնելու մասին նոր ծրագիրը:
Արարատի մարզի Հայանիստ գյուղում ձկնաբուծարանից հեռացվող ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար կառուցվել է պոմպակայան։ Պոմպակայանը կառուցվել է ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից։
Կադրային փոփոխություններ Շիրակի մարզպետարանում: Ինչպես տեղեկացրել են Շիրակի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 1-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի խորհրդական է նշանակվել Սևակ Հայրումյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 09.00-19.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը:
Միկրոավտոբուսներից հոգնած գյումրեցիները սպասում են Ռուսաստանից բերված նոր էլեկտրագնացքի շահագործմանը: Նրանց հատկապես հետաքրքրում է նոր էլեկտրագնացքի տոմսերի գները: Թե այս հարցում ի՞նչ քաղաքականություն է վարելու «Հարավկովկասյան» երկաթուղիներ ՓԲԸ-ն, առայժմ պարզ չէ:
Լանջիկ-Քարաբերդ-Ձիթհանքով տանող ճանապարհի 1 ու կես կիլոմետրանոց հատվածն անմխիթար վիճակում է:
Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանից Գյումրի վագոններով քարածուխ է գալիս: Ինչպես մեզ տեղեկացրեցին Գյումրու երկաթուղային կայարանից, ածուխն արդեն Փոթի է հասել, որը, սակայն, նախատեսված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի կարիքները բավարարելու համար:
Այսօր Գյումրիում բացվեց «Լեհերի միություն Հայաստանում Պոլոնիա Գյումրի» կենտրոնը, որտեղ 13 տարեկանից բարձր անձինք հնարավորություն կունենան շաբաթ և կիրակի օրերին անվճար լեհերեն սովորել:
Վերջերս մեր հանրապետությունում դրսից ներկրվող կարագի որոշ տեսակների գներ կտրուկ բարձրացան:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, որից երկու օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ խոստանալով հաստատել 23 մլն եվրոյի վարկը՝ Գյումրու փողոցաշինության և լուսավորության ծրագրի իրականացման համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Տավուշի մարզի «Արծվաբերդի առողջության կենտրոն» պետական ձեռնարկության տնօրեն Գագիկ Դալլաքյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց տուլարեմիա հիվանդության մասին: Նա հայտնեց, որ տուլարեմիայով հիվանդացության վերջին դեպքը եղել է այս տարվա օգոստոսին, ընդհանուր 22 հիվանդ, որից 2-ը` երեխա:
45 միլիոն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիրն Առափիում որոշակիորեն լուծել է սողանքային խնդիրը:
Հայ ծանրորդներին մեծ շուքով դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում:
Օլիմպիական արծաթը հասավ Գյումրի:
Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai մակնիշի 10 CR 010 համարանիշի, Volkswagen մակնիշի 34 MF 260 համարանիշի և Nissan March մակնիշի 21 XX 021 համարանիշի ավտոմեքենաները։
«Բեռլին» պոլիկլինկայում 80 տոկոսով կկրճատվի էներգիայի ծախսը: Դա հնարավոր է դարձել այլընտրանքային էներգիայով աշխատող համակարգերի տեղադրման շնորհիվ: