Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի համանուն վանքի հյուսիսային մասի երկու փլվածքներն ամբողջովին վերականգնվել են ռուսաստանաբնակ մաքենիսցի Մակեդոն Ամիրզադյանի բարեգործության շնորհիվ:
«Էն ժամանակ հացի հերթեր էին (նկատի ունի 1990-ական թվականներին-հեղ.), եկա ստեղ` (Շառլ Անզնավուրի հրապարակում գտնվող հացի խանութ-հեղ.) հացի, Խչոյին տեսա, փողը տվի, որ հերթից շուտ ընձի հաց բերեր. էդ ժամանակ ենք ծանոթացել: Հերթը շատ էր, դեսից-դենից խոսացինք: Խչոյենց հարեւաններից մեկն ըսավ՝ արի, նշանվի, տնավորվի, իրար հետ ապրեք: Ես էլ ըսի՝ կարող է գամ, կարող է չգամ…»,-հիշելիս` տիկին Թերեզայի աչքերը սկսում են փայլել:
Ստոմատոլոգիական բժշկական օգնություն իրականացնող հաստատությունները 41-ն են՝ 226 աշխատատեղով, դեղատները՝ 43-ը՝ 155 աշխատատեղով:
Yandex-ը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկում են համատեղ կրթական ծրագիր` Ծրագրավորման դպրոց Հայաստանում:
168.am-ն անդրադարձել է Գյումրիում գինեկոլոգիական, ուռոլոգիական, պոլիկլինիկաների վճարովի և ատամնաբուժական ծառայությունների գներին:
ՀՀ Շիրակի մարզպետարանում մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Գյումրիում քանդվեց հերթական տնակը: Ընտանիքը բնակարանամուտ նշել է նախորդ շաբաթ:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով մեր քաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ նա նշեց, որ աղբահանության համար ամսական մոտ 8.5 մլն, տարեկան 68 մլն դրամ է ծախսվում, որի մեջ մտնում է նաև աշխատողների աշխատավարձը, վառելիքը:
Ուսումնական տարվա մեկնարկը մտահոգության պատճառ է դարձել շատ ընտանիքների համար:
Ղանդիլյան փողոցի թիվ 21 շենքի բնակիչները օգոստոսի 7-ին` լսելով ուժեղ դղրդյուն, դուրս են եկել ու նկատել, որ շենքի որոշ մասը մասնակի փլվել է:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կրկին Անիի տարածաշրջանում է եղել, այս անգամ ծանոթացել է Սարակապի, Աղինի, Իսահակյանի, Լուսաղբյուրի ու Շիրակավանի խնդիրներին:
«Պատճառը չեմ կարող ասել, բայց հիվանդների թվի հետ կապված չէ: Նախարարությունն ուղարկում է, մենք էլ հիվանդներին ենք տալիս: Կարող է՝ մի շաբաթ հետո լինի»,- նշեց պոլիկլինիկայի փոխտնօրենը:
Գյումրիի սելեկցիոն կայանում արդեն մեկնարկել են բերքահավաքի աշխատանքները: Հուլիսի 22-ին ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:
Տնակից տուն ճանապարհը ՝ երազանք: Հովհաննիսյանների ընտանիքը օթևան չունի:
Արթիկցի վարպետը տունը վերածել է թանգարանի: Դեռ մանկուց նկարչությաբ զբաղվող վարպետ Լուլուն 18 տարեկանից սկսել է մետաղե դրոշմներ պատրաստել: Տան պատերը զարդարում են սկուտեղները, մեծ տարաներն ու զանազան առարկաները: 80-ամյա վարպետը երբեք չի հոգնում ու չի ձանձրանում, ամբողջ օրը արհեստանոցում մուրճի ձայնը չի դադարում:
Ոռոգման ջրի բացակայությունից մինչև տանիքների նորոգման խնդիր:
Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր՝ հուլիսի 20-ին ժամը 12:46-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 20-ին` ժամը 4-ի սահմաններում, «Ռելաքս» գիշերային ակումբի մոտից կտրող-ծակող վնասվածքներ ստացած քաղաքացի է տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն:
Հուլիսի 20-ին, ժամը 12:46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրիում տարեցտարի պակասում է գրավաճառների թիվը. գրքի պահանջարկը եւս նվազում է: Թեպետ էժան են վաճառվող գրքերը, այնուհանդերձ գնորդներ չկան: Մինչդեռ 1990-ականներին գիրք գնելու համար հերթեր էին գոյանում ինչպես գրախանութներում, այնպես էլ փողոցներում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:
«Նախորդ տարվա համեմատ այս տարի կաթի մթերման գները քաղաքում բարձր են 25-30 դրամով:Այն ժամանակ եւ ավելի վաղ, երբ մեկ ընկերություն էր ճամբարակի տարածքում զբաղվում կաթի մթերմամբ, մթերման գինը չէր բարձրանում 100-110 դրամից, իսկ այժմ, երբ մրցակցություն է ծավալված մի քանի մթերող կազմակերպությունների միջեւ, մթերման գները հասնում են 130-140 դրամի»:
«Հողի աճուրդը հայտարարված է 2017 թվականի օգոստոսի 7-ին: Արեւային էլեկտրակայանի կառուցմամբ եւ շահագործմամբ հետաքրքրված են Հայաստանում գործող «Ֆեբուս Էներջիկ» եւ «Էկոդավ» ընկերությունները: Աճուրդի կայացումից հետո, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Հողը կտրվի սեփականության իրավունքով՝ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, որը կվաճառվի պետությանը»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ բաշխիչ ցանցում վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 7-ին ժամը 09.00-19.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի` Գոմաձոր, Ցամաքաբերդ, Գագարինավան թաղամասերի ջրամատակարարումը:
Հայաստանում եղանակային բարձր ջերմաստիճանն իր բացասական ազդեցությունը կթողնի բերքի վրա այն առումով, որ հողում եղած խոնավությունն արագ կգոլորշիանա, իսկ բույսի նորմալ կենսունակությունը և զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու լրացուցիչ ոռոգում:
«Մեծահարուստները, արդեն երկրոդ ամառն է՝ զրկում են գյուղը ջրամատակարարումից՝ իրենց այգիները ջրելու համար: Անցած ամառ գոնե՝ քիչ, բայց ջուր կար: Այս ամառ, արդեն 20 օրից ավելի է, ջուր ընդհանրապես չկա»,- ասաց նա։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սպիտակ քաղաքի՝ Շահումյան, Խնկոյան, Այգեստան 2, Կենտրոն 1, Կենտրոն 2, Կենտրոն 3, Մյասնիկյան, Ալեք Մանուկյան, Առափնյայի, Թորոսյան, Ս. Ավետիսյան` ներքևի հատված, Աճեմյան, Կամոյի, Կնունյանց փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Ջերմուկում լուրջ ծրագրեր են իրականացվելու։ Համաշխարհային բանկը 10 մլն դոլարի ներդրում է անելու, որպեսզի բարեկարգման աշխատանքներ կատարվեն։ Այս հարցով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է զբաղվում, իսկ մենք նախագծերի վերաբերյալ ուսումնասիրություններ ենք անում և ներկայացնում մեր չափորոշիչները»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: