Բաժիններ՝

Նախակրթարանների զեղչերից մինչև «Մուշ 2/2» թաղամասի հրապարակի բարեկարգում.Գյումրու ավագանու հերթական նիստի որոշման նախագծեր

Մարտի 19-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունենալու Գյումրու ավագանու հերթական նիստը:

Օրակարգում ընդգրկված են լինելու մի շարք որոշման նախագծեր, այդ թվում՝ Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին, Պետական դրամատիկական թատրոնին դրամական միջոցներ հատկացնելու,Գյումրու«Մուշ 2/2» թաղամասի հրապարակի կազմակերպման նպատակով ՀՀ պետական բյուջեիցնպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2018 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրին մասնակցելու, ոչ պիտանի, անավարտ շենքերը քանդելուն համաձայնություն տալու վերաբերյալ, և այլն:

Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված ամենակարևոր հարցերից է լինելու Գյումրու նախադպրոցական ուսումնական հաստատություններ երեխաներին անվճարընդգրկելու և ծնողական վճարների սահմանված չափի նկատմամբ զեղչեր կիրառելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Բազմաթիվ ծնողների հետաքրքրող որոշման այս նախագծին, ամենայն հավանականությամբ, ավագանին կողմ էքվեարկելու, որով նախատեսվում է յուրաքանչյուր նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխաների սննդի ընդհանուր վարձավճարի մինչև 10 %-ի չափով սննդի վճարի փոխհատուցումհամայնքի բյուջեի միջոցներից:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանված ծնողական վճարներից 100 %-ով աջակցման ենթակա են լինելու երկկողմանի ծնողազուրկ երեխաները, ՀՀ պաշտպանության ժամանակ կամծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների երեխաները, հաշմանդամություն ունեցողծնողների երեխաները:

Որոշման նախագծում նշված է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծնողականվճարներից50 %-ի չափով աջակցման ենթակա են՝ միակողմանի ծնողազուրկ երեխաները, անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների՝ 1-ից ավելի մանկապարտեզհաճախող երեխաները,հաշմանդամությունունեցող ծնողի երեխաները, հաշմանդամության կարգ ունեցող երեխաները, նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծնողականվճարներից25 %-ի չափով աջակցման ենթակա են՝ երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները:

Ծնողական վճարներիզեղչերից օգտվելու համար դիմումները և արտոնությունները հաստատող փաստաթղթերը ներկայացվում են համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատություն:

Նախադպրոցականուսումնական հաստատությունը կրթության բաժին է ներկայացնումարտոնություններից օգտվող երեխաների ցանկը և արտոնությունները հաստատող փաստաթղթերը՝ պատճենները, որի հիման վրա կրթության բաժինը ֆինանսատնտեսագիտական բաժին ներկայացնում է հայտ` յուրաքանչյուր նախադպրոցական ուսումնական հաստատությանը հասանելիք դրամաշնորհի չափի մասին, ինչը հիմք է հանդիսանում Գյումրի համայնքի բյուջեիցֆինանսավորման մասին:

Հաջորդ որոշման նախագիծը, որն ընդգրկված էլինելուԳյումրու ավագանու նիստի օրակարգում, վերաբերում է Գյումրու «Մուշ» թաղամասի հրապարակի կառուցման, շրջակա տարածքի բարեկարգման և տարածքին հարող համայնքային ենթակայության հասարակական նշանակության հողերը պոտենցիալ ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով, ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, ստանալու համար 2018 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրին մասնակցելուն:

Ներկայացվելու է «Գյումրի քաղաքի «Մուշ 2/2» թաղամասի հրապարակի կազմակերպման և բարեկարգման» ծրագրի հայտը: Ըստնախագծանախահաշվային փաստաթղթերի, ծրագրի արժեքը կազմում է136.644.974 դրամ, որից54.657.990 դրամը համաֆինանսավորման տեսքով ներդնելու է համայնքը:

Ծրագրով նախատեսված է կառուցել «Մուշ 2/2»թաղամասի հրապարակը, բարեկարգել և կանաչապատել տարածքը:

Տեղադրվելու են շատրվաններ, առանձնացվելու են հրապարակին հարող՝ առաջնային գծում գտնվող հասարակական նշանակության հողակտորներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմելու է 10850 քառակուսի մետր:

Վերջիններս կօտարվեն առևտրի, սպասարկման, ժամանցի և զվարճանքի վայրեր կառուցելու ցանկություն ունեցող ձեռներեցներին: Հնարավորություններ կստեղծվեն ժամանակավոր տաղավարներ տեղադրելու և բացօթյա առևտուր կազմակերպելու համար:Այս ամենը իրդրական ազդեցությունը կունենա քաղաքի տնտեսական զարգացման և բնակչության սոցիալ-տնտեսական մակարդակի բարձրացման վրա:

Հրապարակը կլինի թաղամասի բնակիչների համար հանգստի կազմակերպման միակ վայրը: Կընձեռի հնարավորություն բացօթյա միջոցառումներ կազմակերպելու համար: Հրապարակը կհանդիսանա թաղամասի փողոցները իրար կապող ճանապարհային կարևորագույն հանգույց: Հրապարակի կառուցումով կամբողջացվի թաղամասի քաղաքաշինական և ճարտարապետական տեսքը:

Գյումրու ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցերից ենԳյումրի քաղաքում կոմունալ և աղբահանության աշխատանքներն ավելի արագ, մասշտաբային և ժամանակին կազմակերպելու, դրանց համար առկա տրանսպորտային միջոցների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ավտոտրանսպորտային միջոցների հնարավորությունների ժամկետները երկարաձգելու նպատակով որոշման նախագիծը, որն ավագանու կողմից ընդունվելու դեպքում լիազորվում է Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանին՝ Գյումրի համայնքի անունից մասնակցել ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2018 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրին և ներկայացնել «Կոմունալ ծառայության և աղբահանության ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերում»ծրագրի հայտը:

Ծրագրի արժեքը կազմում է 133.371.000 դրամ, որից53.348.400 ՀՀ դրամը համաֆինանսավորման տեսքով ներդնելու է համայնքը: Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել 3 աղբատար և 2 ինքնաթափ ավտոմեքենաներ: Ձեռք բերելով վերը նշված հատուկ տեխնիկան՝կհամալրվի համայնքի ավտոտրանսպորտային տնտեսությունը, որը իր դրական արդյունքը կթողնի քաղաքում ավելի մեծ մակերես մաքրելու, բարեկարգելու, քաղաքը փոշուց ազատելու և մնացած այլ հարցերում: Աղբահանության աշխատանքները կիրականացվեն ավելի արագ և արդյունավետ: Ավտոմեքենաների քանակի ավելացմամբ կպակասեցվի առկա ավտոմեքենաների ծանրաբեռնվածությունը, որի շնորհիվ կփոքրանա ավտոմեքենաների հետագա մաշվածության չափը և կերկարի շահագործման ժամկետը:

Ձմեռային աշխատանքների ժամանակ հնարավորություն կստեղծվի փողոցների աղով և ավազով մշակման աշխատանքները կազմակերպել միաժամանակ, որը կընդգրկի ավելի մեծ տարածք:

Գյումրու ավագանին քննարկելու է նաև «Մարմաշեն» բնակելի շրջանի, բնակելի թաղամասերում գտնվող, հետագա վերակառուցման համար ոչ պիտանի, համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ շենքերի քանդման հարցը:

Գյումրու ավագանին որոշելու է հաստատել կամ չհաստատել՝ «Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիային, որպես նվիրատվություն, հատկացնել 200.000 դրամ` 2018 թվականի մարտի 30-31-ին անցկացվելիք ֆրանկոֆոն դպրոցական ազգային երկրորդ փառատոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար:

Որոշման նախագիծն ավագանու նիստի օրակարգ ընդգրկելու համար հիմք է հանդիսացել «Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիայի համանախագահներ Անի Ջանիբեկյանի և Լուսինե Աբգարյանիդիմումը Գյումրու քաղաքապետին՝ դրամական միջոցներ հատկացնելու խնդրանքով և 2018 թվականի մարտի 30-31-ին անցկացվելիք ֆրանկոֆոն դպրոցական ազգային երկրորդ փառատոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու անհրաժեշտությամբ: Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մեկ այլ որոշման նախագծի համաձայն՝ «ԳյումրուՎարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես նվիրատվություն, հատկացվելու է 250.000 ՀՀ դրամ:

Որոշման նախագիծն ավագանու նիստի օրակարգ ընդգրկելու համար հիմք է հանդիսացելԳյումրու պետական դրամատիկական թատրոնի ղեկավար Տիգրան Վիրաբյանի դիմումը Գյումրու քաղաքապետին՝դրամական նվիրատվություն կատարելու խնդրանքով՝ այն հիմնավորելով 2018 թվականին Արցախում թատրոնի միջազգային օրվան նվիրված ամենամյա հյուրախաղերին մասնակցելուանհրաժեշտությամբ:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս