Արարատի մարզի Զանգակատուն սահմանամերձ համայնքը Հայաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի է իր խնձորի բազմաթիվ տեսակներով: Միշտ առատ բերքով հողին խոնարհված խնձորենիները պտուղներից ազատվելուց հետո գյուղացիներին «կանգնեցնում են» իրացման խնդրի առաջ:
Մասիսի հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյ հանձնելու և մեզի անալիզի պատասխաններ ստանալու աղմկահարույց պատմությունից հետո «Արմենպրես»-ը փորձեց պարզել, թե ինչ վիճակում են մարզային լաբորատորիաները, երբ են վերջին անգամ հագեցվել նոր սարքավորումներով, ինչ խնդիրներ ու կարիքներ ունեն:
Գյումրիում նախկին արտադրական հզոր ձեռնարկությունների մեծամասնությունն այժմ չեն գործում: Արտադրության զարգացումը շատ դանդաղ տեմպերով է ընթանում: Փոքր ու միջին ձեռնարկություններ բացող գործարարները քաղաքում շատ քիչ են կամ գրեթե չկան, ովքեր հիմնականում բավարար չափով չեն ուսումնասիրում շուկան, թե արտադրության ո՞ր ճյուղերն է հնարավոր զարգացնել:
Գյումրիում վերջերս դանակահարված երկու եղբայրներից մեկը դեռևս գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Շիրակի մարզում, Գյումրի քաղաքի փողոցները ներառյալ, 2018թ. իրականացվելու է 11,5 միլիարդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ: Այդ նպատակով այս տարի ավելի շատ գումար է հատկացվել, քան նախորդ տարի:
168.am-ը վերջերս Գյումրու Ռուսթավելի փողոցում արձանագրել էր մի շարք թերություններ՝ կապված բետոնի որակի և ջարդված ու ճաքած սալիկների հետ:
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն՝ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտոր Սահակ Մինասյանը ստորագրահավաք է սկսել Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի դեմ:
Ի՞նչ վնասներ է հասցնում խմելու ջրին կոյուղաջրերի մաքրման կայանի բացակայությունը Գյումրիում, ինչո՞ւ Գյումրին չունի ընդհանուր ոռոգման համակարգ: Ինչպե՞ս կարող է Գյումրին ձերբազատվել աղտոտված գետակներից, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը վերածվի շքեղ զբոսաշրջային կենտրոնի:
«Այսօր» լրատվականը հերթական բողոքն է ստացել՝ այս անգամ Տրդատ Ճարտարապետի փողոցի 5/6 շենքի բնակիչների կողմից: Պատճառը շենքի նկուղում լցված կոյուղաջրերն են:
Վերջին օրերին Գյումրիում մեկնարկել է ծառերի էտը: Ըստ բնապահպանների՝ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները ծառերի խորը էտ իրականացնելով՝ վնասում են շրջակա միջավայրը, քանի որ ծառերի ճյուղերը կտրելուց հետո տվյալ ծառից, կարելի է ասել, գրեթե բան չի մնում:
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում էլեկտրոնային առողջապահության համակարգի եւ դեղորայքի տրամադրման դեղատոմսային կարգի ներդրման հետ կապված խնդիրներ:
168.am-ն անդրադարձել էր Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի շուրջ ստեղծված իրավիճակին: Նշել էինք, որ որոշակի հանգամանքներից ելնելով՝ հնարավոր է՝ պոլիկլինիկան այլ տարածք տեղափոխվի:
Այսօր տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստի ընթացքում ավագանին հավանության է արժանացրել մի շարք հաստատությունների դրամական միջոցներ տրամադրելու, «Մուշ-2» թաղամասի հրապարակը բարեկարգելու և այլ որոշման նախագծերին:
Այսօր տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստի ընթացքում որոշվել է, որ այսուհետ 1-ից ավել երեխաներ ունեցող նպաստառու և զոհված զինծառայողների ընտանիքները, որոնց երեխաները հաճախում են նախակրթարաններ՝ կօգտվեն զեղչային համակարգից:
Եվրամիությունը Շիրակի մարզի մի շարք շրջանների, հատկապես՝ գյուղական բնակավայրերի զարգացման ուղղված մի շարք ծրագրեր է իրականացնում:
Շիրակի պետական համալսարանում նոր զարգացումներ են տեղի ունենում: ՀՀ ԱԺ Կրթության և գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի՝ ՇՊՀ կատարած այցից հետո աշխատանքից ազատվեցին համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը:
Այսօր Գյումրու Սախարովի անվան մարդու իրավունքների կենտրոնում ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը և մի խումբ ուսանողներ ասուլիս էին կազմակերպել:
Այսօր Շիրակի պետական համալսարանի բակում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել:
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին այցելել է Արմավիրի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին Արմավիրի մարզ այցի շրջանակում ծանոթացել է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին:
Վերջին օրերին համացանցում տեսանյութ էր հրապարակվել Ախուրյանում սոցիալապես ծանր վիճակում ապրող ընտանիքի մասին:
168.am-ին է դիմել Գյումրու «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հ/կ-ի նախագահ Արտյոմ Դիլանյանը, ով տեսողական լուրջ խնդիրներ ունի. աչքերից մեկի եղջերաթաղանթը լուրջ մաշվածություն ունի:
Մարտի 19-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունենալու Գյումրու ավագանու հերթական նիստը:
Ինչպես տեղեկացրել էինք` Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի հիվանդները մտահոգված են դրա հնարավոր տեղափոխմամբ:
Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը նամակ էին ուղարկել ՀՀ ԱԺ-ի նախագահ Արա Բաբլոյանին, և ՀՀ ԱԺ Կրթության և գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանին:
Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի հնարավոր տեղափոխման կամ փակման վերաբերյալ լուրերն անհանգստացրել են որոշ հիվանդների, ովքեր բողոք էին ներկայացրել 168.am-ի Գյումրու թղթակցին:
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բեռնատարի բախման հետեւանքով գազատար է վնասվել, ինչի արդյունքում քաղաքի 70 տոկոսը գազազրկվել է:
Դեռևս փետրվար ամսին 168.am-ն անդրադարձել էր Գյումրու Ռուսթավելի փողոցի որոշ սալաքարերի վրա առաջացած ճաքերին: Փողոց մեր այցելության պահին սալաքարերի վրա ճաքերը գնալով նկատելի էին դարձել:
Արդյո՞ք հնարավոր է Գյումրու նախակրթարաններում սահմանել ծնողական վարձավճարների ավելի ցածր՝ միևնույն գին: Թեմային 168.am-ն անդրադարձ էր կատարել դեռևս անցած տարվա դեկտեմբեր ամսին:
Գեղարքունիքի մարզում հաշվառված երկու հարյուր հազարից ավելի խոշոր եւ մանր եղջերավոր անասունների համարակալումը հնարավորություն կտա՝ հաշվառումն անսխալ տանելու եւ ամբողջ շարժը վերահսկելու համար, սակայն, ըստ ոլորտի պատասխանատուների, դրա համար ոչ միայն ժամանակ, այլ նաեւ մեծ ծախսեր կպահանջվեն, ինչն այս պահին վեր է համայնքապետարանների կարողություններից: