Շիրակի մարզում կոյուղաջրերի մաքրման կայան գոյություն չունի: Դա է պատճառը, որ կեղտաջրերը լցվում են Ախուրյան գետը, այդ ջրերն էլ օգտագործվում են ոռոգման նպատակով:
Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահի» հիմնանորոգման համար ընդհանուր առմամբ հատկացվելու է 88.530.320 ՀՀ դրամ գումար: Այս թիվը, սակայն, ընթացքում կարող է փոխվել:
Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար գրառումներ է կատարում բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի վերաբերյալ:
Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդանոց դիմելիություն աճ է արձանագրվել Շիրակի մարզում։
2017 թվականին Շիրակի մարզում 77 հազար տոննա հացահատիկի բերք է ստացվել, 2016-ին ցուցանիշը կրկնակի էր` 157 հազար տոննա:
Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժինը միասնական երթուղային ցանցի գործարկման վերաբերյալ դեռևս կոնկրետ դիրքորոշում չի հայտնում:
Ցեխառատ, ծուռտիկ-մուռտիկ, ժանգոտ թիթեղներով շրջապատված փողոցները տանում են Գյումրու ծայրամաս` Անտառավան թաղամաս, որտեղ վարորդներն անգամ հրաժարվում են մուտք գործել…Թափառաշրջիկ շներն այստեղ ամենուրեք են, մարդկանց սովոր են, ցեխերին` եւս:
Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ Շիրակի մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքներին:
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում:
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Գյումրին աչքի է ընկել իր պատմաճարտարապետական հուշարձաններով, հետաքրքիր ավանդույթներով և ավանդազրույցներով: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը՝ սկսելով Գյումրու պատմությունից, պատմական հուշարձաններից:
168.am-ը Գյումրու ծննդատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիանա Աբրահամյանից հետաքրքվել է՝ արդյո՞ք հնարավոր է փակել ծննդատան կուտակած պարտքերը և ի՞նչ եղանակներով:
Ժ.10:47-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Ներսիսյան փակուղի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:
Գյումրեցի 39-ամյա Հռիփսիմե Հակոբյանը բողոքում է բժիշկների անփույթ վերաբերմունքից, ինչի հետևանքով անդամահատվել են իր աջ ձեռքի մատները:
Ձնեմարդուկ-2018. ձնե արվեստի փառատոն»-ն այս տարի նորություններով է հանդես գալիս։ Լինելու է սառցամագլցում, հեծանվային մարզային գավաթի մրցույթ և դահուկավազք։
168.am-ին է դիմել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի թիվ 12 փողոցի, 4-րդ տնակի բնակչուհի Իրինա Ստեփանյանը:
Ի տարբերություն Երևանի՝ Շիրակի մարզում ինֆեկցիոն վիճակը վերահսկելի է: Թեև տոներին Գյումրիում արձանագրվել են ջրծաղկի դեպքեր, սակայն դրանք ևս նորմայից ցածր են:
«Այնպիսի հասկացություն, թե դրանցից ո՞րն է պարտադիր հիվանդների համար, չկա այդպիսի բան: Մի քանի օր հետո կարող է դեղորայքն արդյունք չտա, ուստի այն փոխելու անհրաժեշտություն կլինի: Եթե պարտադիր չլիներ, այսքան դեղորայք չէինք ստանա»:
Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղապետարանը լիզինգային կարգով ձեռք է բերել ռուսական արտադրության «Վեկտոր-410» մակնիշի գերժամանակակից կոմբայն, որը եկող գյուղատնտեսական տարվանից կծառայի գյուղացիական տնտեսությունների կարիքներին:
Գյումրիում մեկնարկեց ձմեռային զորակոչը:
Որքա՞ն են վճարում մարզպետարանները միջքաղաքային հեռախոսային ծառայությունների դիմաց. 4-5 տարվա ծախսերն ու բաժանորդային վճարները:
Գյումրիում ձյան հալվելու հետևանքով հաճախ փողոցներում՝ ջրերի, իսկ գարնանը՝ անձրևաջրերի կուտակումներ են նկատվում: Քաղաքում առկա ստորգետնյա ջրատարների քանակը մեծ չէ, որպեսզի հնարավոր լինի խուսափել անձրևաջրերի կուտակումից: Բացի այդ, դրանք այդ հնարավորությունը չեն ընձեռում: Լինում են դեպքեր, երբ հորդառատ անձրևների ժամանակ անգամ փողոցն անցնելու հնարավորություն չի լինում:
Հայաստանում բուժհիմնարկների մեծամասնությունը բավական վատ վիճակում են գտնվում այն առումով, որ ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդները բուժման համար մեծ գումարներ են վճարում, սակայն երբեմն ոչ միայն պատշաճ բուժօգնություն չեն ստանում, այլև հիվանդանոցներում նրանց սնունդ չի տրամադրվում:
Մասնագիտությամբ իրավագետ գյումրեցի Արսեն Վարդանյանը, ով հայտնի է Շիրակի բազե անվամբ, «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիրն է, «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան էջի ստեղծման հեղինակը, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
«Այսօր» լրատվականն ահազանգ է ստացել Ղորղանյան փողոցի բնակիչների կողմից, որ արդեն մի քանի օր է, ինչ փողոցը սնուցող ջրագիծը վնասված է եւ ջուրը մեծ քանակությամբ Շիրակացի փողոցից հոսելով հասնում է Ղորղանյան եւ Աբովյան փողոցներ ու թափվում Գյումրի գետակը:
Օրերս «Շիրակ» ՀԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, Շիրակի մարզպետն անդրադարձել է կառավարություն ներկայացված ներդրումային ծրագրերին:
Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ տարեվերջյան մարզխորհրդի նիստ:
Այսօր Գյումրի էր այցելել «Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այցի ընթացքում արտակարգ դեպք տեղի ունեցավ: Վատացավ մի տարեց կնոջ ինքնազգացողությունը: Դեպքից որոշ ժամանակ անց նոր եկավ շտապօգնության մեքենան: Կնոջը պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց:
168.am-ը «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում գտնվող դանակահարված կանանցից փորձել է հետաքրքրվել, թե ըստ իրենց, ի՞նչը կարող էր դրդել հանցագործության մեջ կասկածվող անձին նման քայլի գնալ, սպասելի՞ էր, որ նման բան տեղի կունենա, նախկինում ծանոթ եղե՞լ են այն անձին, ումից փորձել են կոշիկ գնել, իրենց միջև ինչ-որ անձնական խնդիր եղե՞լ է:
Այս տարի Շիրակի մարզում բիովառելիք գրեթե չի արտադրվել: Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բիովառելիքի արտադրության համար նախատեսված հումքը՝ թեփը, գրեթե գոյություն չի ունեցել, իսկ խոտը բավական բարձր գին է ունեցել՝ մոտ 1500 դրամ:
Այն, որ Գյումրու նախակրթարաններում ծնողական վարձավճարների մուծման դժվարություններ կան, նշված է նաև «Գյումրի համայնքի զարգացման ծրագրում»: Քաջատեղյակ լինելով խնդրին՝ Գյումրու քաղաքապետարանը պետք է միջոցներ ձեռնարկեր համայնքապատկան նախակրթարաններ հաճախող երեխաների ուսման վարձավճարները նվազեցնելու նպատակով գործուն մեխանիզմներ մշակելու համար: