«Կցանկանայի նաև շեշտել մի կարևոր իրողություն. ելնելով վերոշարադրյալից Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վեճի առարկան գործնականում ոչ թե դիմողի կողմից ներկայացրած նորմատիվ իրավակարգավորման սահմանադրականությունն է, այլ դատարանի կողմից այդ նորմերի կիրառմանն առնչվող խնդիրը, ինչն, ըստ դիմողի, խախտել է դատարանի մատչելիության և արդար դատաքննության իր իրավունքը»,- ընդգծել է ՍԴ նախագահը:
Իտալիայի երկու խոշորագույն արհմիությունների կազմակերպած բողոքի ցույցն ուղղված է Մարիո Մոնտիի կառավարության կողմից իրականացվող խիստ տնտեսման և բյուջեի ծախսերի կրճատման քաղաքականության դեմ:
Պատճառը Ադրբեջանի արևմուտքում ՋԷԿ-ի չորս բլոկերի շարքից դուրս գալն է: Նախնական տվյալների համաձայն, էլեկտրակայանը կայածակնահարվել է: Ականատեսները Բաքվից հաղորդում են, որ չէր աշխատում նաև քաղաքային մետրոն:
Տեսանյութի ցուցադրումից անմիջապես հետո Շիրակի մարզի քննչական բաժինը նյութեր էր նախապատրաստել ու իբրեւ թե հանցակազմի բացակայության պատճառով մերժել էր քրեական գործի հարուցումը:
ԱՀԿ-ն նշում է, որ հաճախ երեխաները ծնողներին չեն ասում, որ իրենց շուն է կծել`մտածելով, թե ծնողներն իրենց կպատժեն շների հետ խաղալու համար: Սա, ըստ ԱՀԿ-ի, մեծ պրոբլեմ է, մանավանդ, երբ շունը կատաղությամբ հիվանդ է լինում: Իսկ երբ արդեն երեխայի մոտ առաջ են գալիս հիվանդության նախանշաններ (ջերմություն)` արդեն շատ ուշ է լինում նրա կյանքը փրկելու համար:
«Sita air» ընկերության 19 ուղևորներով ինքնաթիռն ընկել է ու միանգամից էլ բռնկվել: Աղետը տեղի է ունեցե այսօր առավոտյան, սեպտեմբերի 28-ին, առավոտյան 6:30-ին, նեպալյան մայրաքաղաք Կատմանդուից 1 կմ հեռավոևության վրա:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող «Գազ 33081» մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողները տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել, իսկ սեպտեմբերի 25-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր շարքային Գոռ Գնելի Գալստյանը:
Ժամանակն է վերջնականապես հասկանալու, որ այս գործընթացը հետադարձ չունի, և դրան պետք է միայն համընթաց գնալ: Ավելի պարզ ասեմ. ովքեր համընթաց չգնացին, նրանք ապագա չունեն:
Օդի ջերմաստիճանը 30-ին,01-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով այնուհետև էապես չի փոխվի:
Սեպտեմբերի 28-ին տարբեր ինտերնետային կայքերում տեղադրվել է հաղորդագրություն, որ սեպտեմբերի 27-ին վանդալների կողմից վնասվել է Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 27-ին անհայտ անձը վնասել է Մհեր Մկրտչյանի արձանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր սկսվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի վերաքննիչ բողոքների քննությունը:
Հաշվետվության երրորդ կետն իր մեջ չի պարունակում համալսարանի կողմից թույլ տրված որեւէ խախտում, այլ իրենից ներկայացնում է ընդամենը փաստագրում:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Իրաքի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Պարույր Հակոբյանը:
Ոստիկանությունից 168.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:
ԳԱԼԱ-ի թղթակիցը զրուցել է «Արմիավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովայի հետ, ով ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տարածված տեղեկությունը. «Ես այս պահին ոչինչ չեմ բացառում, քանի որ դա բիզնես է, իսկ բիզնեսում ամեն ինչ հնարավոր է»,- նշել է Ավետիսովան:
Ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում` Ձեր կողմից սպասարկվող սոցիալական խմբերը գո՞հ, թե՞ դժգոհ են նախարարության աշխատանքից, Արտեմ Ասատրյանը նորից սկսեց թվարկել նախարարության ծրագրերը, այնուհետև սկսեց գովերգել դրանք, ապա նշեց, թե «գոհի և դժգոհի խնդիրը» վերաբերում է մատուցվող ծառայություններին:
«Ես հարգում եմ այդ մարդուն, նա հարգանքի արժանի մարդ է, «Բազազ» անունը նրան բացարձակապես չի սազում: Ես նրա երեսին եմ ասել, թե զարմանում եմ քեզ ինչու են Բազազ ասում: Նա Բազազ չի իր տեսակով, առևտրական չի, նա էն չի, որ էդ անունի տակ կարելի է պատկերացնել: Նա շատ պարկեշտ, շատ խելացի ու լավ մարդ է»:
Ոստիկանության տեղեկություններն այն մասին, թե ինչպես են ահաբեկիչները բանտ ներխուժել, տարբեր են: Որոշ տվյալների համաձայն՝ նրանք կարողացել են մտնել բանտի տարածք, երբ նրանցից մեկը՝ մահապարտ-ահաբեկիչը, պայթեցրել է մուտքի դարպասները: Որոշ ոստիկաններ էլ պնդում են, որ ահաբեկիչների և բանտապահների միջև բախումները սկսվել են բանտապահների և կալանավայրի ղեկավարության վրա բանտարկյալների հարձակումից հետո:
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝ սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս:
«Էսօր ամեն մեկը մի փոքրիկ պատուհան են բացում, անուն դնում՝ դեղատուն: Էրեկ մենք նայում էինք այս խնդիրը, ուրեմն՝ հանրապետության 165-ից ավելի դեղատներում ընդամենը 50-քանիսն ա, որ դեղատուն ա կոչվում, մյուս 1600-ը՝ կոչվում են դեղատնային կրպակներ: Ինչո՞վ են առանձնացրել կրպակն ու դեղատունը՝ դեղատանը մի քանի կաթիլներ, փոշի-բան են սարքում, ռեցեպտն ունի բաժինը՝ դրանց անունը մենք դրել ենք դեղատուն, մնացածը՝ խանութներ են, դեղատնային կրպակներ»:
Սահմանադրական դատարանը այսօր` սեպտեմբերի 28-ին գրավոր ընթացակարգով սկսել է քաղաքացի Գրիգոր Վահանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:
«Իսպանիան և Պորտուգալիան են արտադրում գենոմոդիֆիկացված սննդամթերքի 90%-ը, իսկ մենք մեծ հաճույքով օգտագործում ենք իսպանական ձեթ»,- այսօրվա ասուլիսում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Ես ՁԵզ վստահեցնում եմ՝ որևէ բժիշկ իրեն թույլ չի տա, որ նորմալ վարձատրվելու դեպքում խալաթի գրպանը բացի, ասի՝ փող դրեք: Եվ էն մասերը, որ ասում էի՝ պատժեք, ես չէի ասում, որ բժիշկներին պատժեք, ես ասում էի՝ պատժեք նրանց, ովքեր էլ արդեն բժիշկ չեն: Նրանք արդեն դարձել են բիզնեսմեն: Ես հիմնականում խնդիրը տեսնում եմ կառավարման և կառուցվածքային ոլորտում»,- ասաց Դ. Դումանյանը:
Վաճառքում այլևս չկան փչացած ձվեր, բնակչությունն անհանգստանալու կարիք չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա վստահեցրեց, թե վաճառքից արդեն հանվել է փչացած արտադրանքը:d
Հանրային պաշտպանի գրասենյակից հրավիրված պաշտպանը միջնորդել է 10 աշխատանքային օր ժամանակ տրամադրել իրեն ծավալուն գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, միջնորդությունը բավարարել է և դատական նիստը հետաձգել է մինչև հոկտեմբերի 11-ը:
Ռուսաստանի ԱԳՆ-ում նշում են,որ չնայած Ռուսաստանի երկխոսության և համագործակցության համար բաց դիրքորոշմանը` նախագծի դեմ քվեարկել են, մասնավորապես, ԱՄՆ-ը և ԵՄ-ն:
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.
««Աժ Կանոնակարգ օրենքի» 36-րդ եւ 37-րդ հոդվածներում մեղադրյալ ներգրավելու հարցը դասվում է պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցերի շարքին եւ պարտադիր ընդգրկվում է ԱԺ նիստերի օրակարգ: Իսկ կանոնակարգի 55-րդ հոդվածը սահմանում է, որ պարտադիր եւ ըստ անհրաժեշտության օրակարգ ընդգրկված հարցերը, այդ թվում` վերոնշյալը, քննարկվում են արտահերթ»,- ասել է մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր թե ինչպես մի քանի երիտասարդներ անվայելուչ պահվածք են ցուցաբերում նույն տեղում տեղադրված Չարենցի արձանի նկատմամբ՝ նրա հետ լուսանկարվելու ժամանակ։
Ծառայությունը կոչով դիմել է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել նշված արտադրատեսակը: