Բաժիններ՝

Վթար` Աբովյան փողոցում. կան վիրավորներ

shamshyan.com –ի փոխանցմամբ` նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ 24-ամյա Արամ Աբաջյանը, վարելով BMW X5 մակնիշի 41 VS 111 համարանիշի ավտոմեքենան, Աբովյան փողոցի թիվ 54 շենքի դիմաց բախվել է ծառին:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչներ, 21-ամյա Գևորգ Հարությունյանը և 22-ամյա Մեսրոպ Հակոբյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն: Ըստ աղբյուրի` վարորդ Ա. Աբաջյանը աշխատում է «Աբաջո» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս