Տարոն Մարգարյանը` Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի փոփոխության եւ Իշխան Զաքարյանի որդու հավանական նշանակման մասին
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի որդու տարիքը չի ներում վարչական շրջանի ղեկավար լինելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Իշխան Զաքարյանի որդին:
«Իսկ ես, որպես քաղաքապետ, Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատանքներից գոհ եմ եւ մենք վերջին մեկ տարվա ընթացքում զգալի փոփոխություն ենք տեսել այդ վարչական շրջանում: Նաեւ ժամանակ առ ժամանակ բնակիչների հետ հանդիպման, հարցումների միջոցով տեսնում եւ լսում ենք վարչական շրջանի ղեկավարի կատարած աշխատանքները: Այսօր Նոր-Նորքի բնակիչները դժգոհություն չեն հայտնում վարչական շրջանի ղեկավարի աշխատանքներից: Իսկ կատարված աշխատանքների առումով ես իմ գնահատականը ամեն ամիսը ըստ վարչական շրջանի տալիս եմ»,- ասաց Տարոն Մարգարյանը եւ ավելացրեց, որ Նոր-Նորք վարչական շրջանը չի համարվում վատագույն շրջան: Հետեւաբար` ինքը չի պատրաստվում այնտեղ փոփոխություն կատարել:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: