
Մեղադրվում է ազատազրկման վայրից փախուստի դիմելու մեջ

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 4-ին կշարունակվի ազատրկման վայրից փախուստի առիթով հարուցված քրեական գործի քննությունը:
Ըստ datalex դատական տեեկատվական համակարգի՝ «Ա. Կաբալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԱԴԴ/0021/01/13 քրեական գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալ 2013-ի մարտի 18-ին կայանալիք դատական նիստին մասնակցելու համար ուղեկցող գումարտակի աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվելով կալանավորվածներին պահելու համար նախատեսված վայր` խուց, ժամը 17-20-ի սահմաններում դիմել է փախուստի»:
Ա. Կաբալյանին մեղադրանք է առաջարվել ՀՀ քրեական օրենսգրքի 355րդ հոդվածի 1-ին մասով՝ փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: