
«Հոսպիտալից փախուսի դիմած 4 զինծառայողներից 3-ին հաջողվել է ետ վերադարձնել». Ա. Հովհաննիսյան

Երեկ երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հոսպիտալից փախուստի դիմած չորս զինծառայողներից երեքին հաջողվել է ետ վերադարձնել: Այդ մասին «Փաստինֆո»–ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինծառայողների վերադրձման գործընթացում աջակցել են նրանց իսկ ծնողները, ինչի համար, ի դեպ, ՊՆ մամլո խոսնակը շնորհակալություն հայտնեց զինծառայողների ծնողներին: Հարցին, թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, Արծրուն Հովհաննիսյանը չշտապեց պատասխանել. «Ծառայողական քննություն կլինի կպարզվի»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է և որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ զինծառայողին ետ վերադարձնելու ուղղությամբ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: