
Հայաստանի ՊՆ-ում չեն հավատում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Ինջիղուլյանին վերագրված հայտարարությունների իսկությանը

Հայաստանի Պաշտպանության նախարարությունում չեն հավատում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին վերագրված հայտարարությունների իսկությանը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Հակոբ Ինջիղուլյանին վերագրված հայտարարությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում իրականությանը: «Ծառայության ընթացքում Հակոբ Ինջիղուլյանը ոչ մի խնդիր կամ միջադեպ չի ունեցել: Ընդհակառակը, նա մշտապես պարգեւատրումների էր արժանանում ղեկավարության կողմից»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ մասին հաստատում են Հակոբ Ինջիղուլյանի հարազատները:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: