
Ալկոհոլի ազդեցության տակ ծեծել է կնոջը. վերջինս տեղում մահացել է

Ընտանեկան բռնության հերթակ գործը, որն ավարտվել է մահով, մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին, հաղորդում է «Փաստինֆո»–ն:
34-ամյա Միխայել Վարդանյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ` Նելլի Աղայանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Միխայել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: