Փրկարարները բացել են դուռն ու օգնություն ցուցաբերել հատակին ընկած քաղաքացուն
Նոյեմբերի 3-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու թիվ 6 շենքի բնակիչն ընկել է բնակարանում, չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին ընկած հայտնաբերել 1973թ. ծնված Մ. Շ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: