Բաժիններ՝

Չեխիայում ձերբակալվել է երեք հայ՝ միջազգային հանցախմբում մասնակցելու մեղադրանքով

hetq.am –ը, վկայակոչելով www.orer.eu-ին, հայտնում է, որ Եվրոպոլը դադարեցրել է կեղծ փաստաթղթեր արտադրող միջազգային հանցախմբի գործունեությունը։ Այս մասին հայտնել է նաև Ամերիկայի ձայնը, հավելելով, որ Եվրոպոլին հաջողվել է դադարեցնել Եվրոպական Միության պետություններում գտնվող անօրինական ներգաղթականներին կեղծ փաստաթղթեր տրամադրող հանցախմբի գործունեությունը, որն ընդգրկում է ր 5 պետություն՝ Ավստրիա, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա և Միացյալ Թագավորություն։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 29 մարդ:

Ոստիկանության հաղորդման համաձայն, հանցախմբի գործունեության ղեկավարումն իրականացվում էր Պրահաից: Չեխիայի ոստիկանության խոսնակ Պավել Հանթակը տեղեկացրել է, որ հանցախումբն անձը հաստատող կեղծ վկայականներ էր տրամադրում Հայաստանից, Թուրքիայից, նախկին Խորհրդային Միության այլ պետություններից, ինչպես նաև արաբական երկրներից Եվրամիություն ժամանած ներգաղթականներին:

Նրա համաձայն, հանցախմբի գործունեության հետ կապված Չեխիայում հոկտեմբերի վերջին ձերբակալվել էր Հայաստանի երեք, ինչպես նաև Մոլդովայի, Ալժիրի, Թունիսի և Ուկրաինայի մեկական քաղաքացի, որոնց թվում էր նաև հանցախմբի պարագլուխը:

Եվրոպոլի կողմից ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, հանցախմբի կողմից կեղծվող փաստաթղթերն օգտագործվում էին անօրինական ներգաղթյալների կողմից Եվրամիություն անօրինական մուտք գործելու կամ դաշինքի տարածքում կացություն հաստատելու նպատակով: Այս լուրը հաստատել է նաեւ Չեխիայի ոստիկանության կայքէջում`(police.cz) հրապարակված լրատվությունը։

Պրահայում ձեբակալությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Ձերբակալվել են 6 տղամարդ եւ մեկ կին։ Ավելին այս լրատվության մեջ ասվում է, որ հանցախմբի ղեկավարը 47 ամյա հայ է։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս