
Հրդեհ է բռնկվել տան տանիքում (լրացված, լուսանկարներ)

Հոկտեմբերի 3-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գոգոլի փողոցի թիվ 69ա տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.24-ին, մարվել` 11.57-ին, հայտնում են ԱԻ նախարարությունից:Այրվել է Մ. Օ.-ին պատկանող թիվ 69ա տան տանիքն (100 քմ) ու գույքն ամբողջությամբ, ինչպեն նաև Հ. Ն.-ին պատկանող թիվ 69 տան տանիքը մասնակի (5 քմ):