Ծեծ ու ջարդը չափազանցվա՞ծ է. «Գրկել եմ հիվանդ երեխաներին ու հանգստացրել».Մ. Խաչատրյան
Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալում հինգ զինծառայողների միջեւ տեղի ունեցած միջադեպը միջանձնային հարաբերությունների արդյունք է եղել: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հերթապահ բժշկի վիճակը նորմալ է: «Այդպես ծայրահեղ բաներ չի եղել, որ ինչ-որ մեկի վիճակը շատ վատ լինի»:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակի փոխանցմամբ ընթանում է քննություն՝ պարզելու համար, թե եղել են արդյոք զինվորները ալկոհոլի ազդեցության տակ, թե ոչ, եւ որ կանխավ գնահատականներ հնչեցնել չեն ուզում:
Մինչդեռ «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հերքում է, որ զինվորները օգտագործել են ալկոհոլ: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ինքը՝ Մարգարիտա Խաչատրյանը, ով գիշերը եղել է ԵԿԶՀ-ում: «Դուք գիտեք, թե այնտեղ ինչ էրեխեք են պառկած եւ սթրեսային վիճակ, այնտեղ ուրիշ ոչ մի բան չի պատահել: Ես մինչեւ վերջ այնտեղ եմ եղել, ոչ մի արտառոց բան չի եղել, հիմա էլ նորից պատրաստվում եմ երեխաներին այցելության գնալ, ամեն ինչ նորմալ է»,- ասել է Մ. Խաչատրյանը: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե զինվորները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, նա տվել է հետեւյալ պատասխանը. «Ուրեմն հավաստիացնում եմ ձեզ, որ նման տեղեկատվությունը ես ինքս հերքում եմ, ոչ մի ոգելից խմիչքներ չեն տարվել բուժհաստատություն, այդպիսի բան չի եղել: Առաջին մարդը ես եմ եղել, գրկախառնվել եմ հիվանդ երեխաներին եւ հանգստացրել եմ»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: