
Էջմիածնում չշահագործվող ավտոլվացման կետ է այրվել

Նոյեմբերի 3-ին, ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող բենզալցակայանի մոտակայքում այրվում է ոչ բնակելի շինության տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում այրվում են ղամիշներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.40-ին, մարվել` 14.04-ին:
Այրվել են Հ. Հ.-ին պատկանող չշահագործվող ավտոլվացման կետի առաստաղը (2 քմ) և ղամիշներ (150 քմ):