Բաժիններ՝

Աշխատավարձերի բարձրացումը կնվազեցնի՞ դատական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը

«Սահմանադրական դատարանն օրենքով արդեն իսկ անկախ է Սահմանադրությամբ եւ իր լիազորություններով, այնպես որ ոչ մի բանի հետ չեմ կապում»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք աշխատավարձերի բարձրացումը ավելի անկախ կդարձնի դատաիրավական համակարգը եւ ոլորտում կնվազեն կոռուպցիոն երեւույթները: Միեւնույն ժամանակ, Ա. Հակոբյանը չի հերքել, որ բարձր աշխատավարձ ստանալու պարագայում կոռուպցիոն դրսեւորումները հնարավոր է՝ նվազեն:

«Ենթադրում եմ, որ այո՛, կա նման ենթատեքստ, այո՛, ձեր հարցին դրական պատասխանեմ: Բայց կրկնում եմ՝ Սահմանադրական դատարանն իր լիազորություններով է առաջնորդվում, որը Սահմանադրությամբ է սահմանված, եւ Սահմանադրությունն է, ինչո՞ւ եմ սա շեշտում, որովհետեւ Սահմանադրությամբ նշված է, որ դատարանը առաջնորդվում է Սահմանադրությամբ եւ իր մասին օրենքով եւ ոչ թե ՀՀ օրենքով»,- ասել է նա:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս