
Երանոս գյուղի ճանապարհին վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. հետիոտնը մահացել է

shamshyan.com –ի փոխանցմամբ` նոյեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն 46-ամյա Արմեն Թորոսյանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին և նրա վարած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: