«Իր ասածները հիմարություն են: Եթե ինքը այդ ամեն ինչի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում, թող ինքը անձամբ գտնի այդ ոստիկանին և խնդրի իրեն էլ շատ նուրբ համբուրել»:
Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում մեկ անգամ ևս քննարկվել են Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծի հիմնական սկզբունքներն ու դրույթները, պարզաբանվել կառույցի նպատակները, գործառույթները, դերն ու նշանակությունը: Նշվել է, որ նախագիծը սեպտեմբերի վերջին պետք է ներկայացվի Հանրապետության ղեկավարին:
«Հիմա ես կբարձրանամ վերև մի փաստաբանի հետ և քննիչին կներկայացնեմ իմ երեսուն փաստաբանների ցուցակը, և թող նա անցաթղթերը ապահովի: Թող տեսնի և համզովի, որ սա ես եմ, և իր հետ ես եմ խոսում»,- ասել է Կիվիրյանը:
Այս ամենը լո՞ւրջ է ասում, թե՞ ոնց: Եթե՝ այո, ապա, կարծում եմ, որ նա շտապ բուժզննության կարիք ունի: Անհետաձգելի:
Ոստիկանությունն այսօր պաշտոնապես հաստատել է, որ երեկ երկու անձ բերման է ենթարկվել թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով՝ հստակեցնելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Մոսկովյան 31 հասցեից։
Հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքեր, հեմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Արթուր Վ.-ն: Մեկնած օպերտիվ խմբին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում վայր ընկնելու հետևանքով:
Գյուղապետը ևս հակված էր այն մտքին, որ թունավորումները ջրից են եղել, քանի որ, ըստ նրա՝ դեպքերը գրանցվել են գյուղի ողջ տարածքով, այսինքն՝ տեղային չեն:
2013թ. օգոստոսի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ անցկացված հավաքի քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակվել է նամակ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, որում բարձրացված հարցադրումների կապակցությամբ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է.
Մեկնաբանելով Օշական եւ Ոսկեվազ գյուղերում oգոստոսի 28-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերը, ՀՀ Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնի պետ Աննա Հարությունյանը հայտնել է «Արմենիա» հեռուստաալիքին, որ Բազմաղբյուրը, որտեղից իրականացվում է նշված գյուղերի ջրամատակարարումը, պատկանում է «Երևան Ջուր» ընկերությանը:
Անշուշտ քաջատեղյակ եք, որ դեռ անցյալ տարի Գյումրիում, երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար 1756 բնակարաններով շահագործված Մուշ – 2/2 նորակառույց թաղամասն ամբողջովին բնակեցված չէ, իսկ ներկայումս աղետի գոտում բնակարանաշինությունն ամբողջովին սառեցված է:
Ակնհայտ է, որ «հերոս» ոստիկանները պետության ներկայացուցիչ են, հետևաբար կատարվածը պետք է դիտարկել, որ նման կերպ ինձ հետ՝ որպես մարդու և քաղաքացու, այդ կերպ վարվել է պետությունը:
«Միացեք սկսված պայքարին: Մենք ենք տերը մեր երկրի»,-նշված է երիտասրադների հայտարարության մեջ:
Տեղի ոստիկաններից մեկը «Հետքին» տեղեկացրել է, որ ծաղրողը և Գևորգի մորը հարվածողն արդեն «բռնված է»:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի վարույթ է ընդունվել անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անզգուշությամբ անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու գործը:
Ստամբուլում տեղի ունեցած վերջին իրադարձությունները լուրջ ազդեցություն են ունեցել Դեդ Հասանի կլանի սլավոնական և մենգրելական թևերի հարաբերությունների վրա։
«Պահաջները տարբեր են, սակայն հիմնականը այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու պահանջն է, որովհետև Վանաձոր քրեակատարողական հիմնարկը հայտնի է ռեժիմի իր խստապահանջությամբ ու կարգուկանոնի բարձր մակարդակով… նեղվում են երևի դատապարտալները, ուզում են գնալ ավելի «հանգիստ» քրեակատարողական հիմնարկներ:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին:
«Մենք պետք է հասկանանք, որ պատասխանատու ենք մեր կողքին ապրող աղքատի համար, այո՛, հե՛նց պատասխանատու ենք, քանի որ չօգտագործելով մեր ձեռքին եղած հնարավորությունները` դեմ ենք գնում մեր խղճին ու Աստծուն»,- ասում է ջոկատի կամավոր Ռոզա Աղայանը:
Կոտայքի մարզի Կոտայք գյուղում «ՍՕՍ» մանկական գյուղի մասնաճյուղն է, ուր ապրում են թվով 61՝ 2-15 տարեկան երեխաներ: Հարմարավետ, բոլոր կենցաղային պայմաններով ապահովված 14 տնակներում ապրում են ընտանիքներ՝ «ՍՕՍ» մայրիկով, մորաքույրով, քեռիով և այլն:
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ժամը 13.09-ին Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի վերելակի հորանում հայտնաբերվել է քաղաքացու դի:
Օգոստոսի 29-ին, ժամը 19.20-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի թիվ 1 վթարային շենքի 3-րդ հարկի հատակը փլուզվել է. կա տուժած:
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի խճուղում` Նուբարաշենի աղբանոցի դիմաց, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի և ավտոմեքենան կանգնեցնելով Նուբարաշենի գերեզմանատանը` հեռացել է, իսկ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ա.Օսկանյանի անունը շրջանառվում է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ այլ գործով եւս։
ԱԺ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանության միջոցով խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող ապօրնի գործողությունները, ապօրինություններ, որոնց համար պատասխանատվությունը ընկնում է համապատասխան գերատեսչության ղեկավարի եւ անձամբ Սերժ Սարգսյանի վրա»։
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Խաչատուր Գասպարյանն ասաց, որ գիտաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի հոգեկան առողջության մի շարք խնդիրներին, այդ թվում՝ հայոց ցեղասպանության և Սպիտակի երկրաշարժի թողած հետևանքներին:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները 1970 թ. ծնված Հովիկ Մ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են պլաստմասե շշեր` սպիտակավուն լուծույթներով ու նստվածքներով, 20 մլ ծավալով ներարկիչ` 12 մլ սպիտակավուն լուծույթով:
Օգոստոսի 28-ին, ժամը 10.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի նոր գերեզմանատուն տանող կամրջի տակ զենք-զինամթերք է թողել:
Եկեղեցին գործող օրգանիզմ է, և ձեռնադրությունների հետ կան նաև կարգալուծության դեպքեր: Այս երևույթը գոյություն է ունեցել Եկեղեցու պատմության բոլոր ժամանակներում: Կարգալուծությունները կապելը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան հետ`բացարձակ անհեթեթություն է: Եկեղեցականների վերաբերյալ վիճակագրությունը բոլորովին այլ է:
«ՎԱԶ-2106» ավտոմեքենայի ուղեւորուհի` նշված գյուղի բնակչուհի, 1972թ. ծնված Վ. Ա-ն տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, իսկ վարորդ Ն. Մ-ն եւ ուղեւորներ` 1970թ. ծնված Մ. Մ-ն ու 1996թ. ծնված Է. Մ-ն բուժօգնության են դիմել Մարտունու շրջհիվանդանոց: