Բաժիններ՝

ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին

Եվրամիությունը 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Google-ի նկատմամբ՝ ԵՄ թվային շուկաների կանոնները խախտելու համար։

Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Google-ը որոնողական համակարգում առավելություն է տվել իր ծառայություններին՝ սահմանափակելով մրցակից ընկերությունների տեսանելիությունը։ Բացի այդ, հանձնաժողովը եզրակացրել է, որ ընկերությունը Google Play հավելվածների խանութում սահմանափակել է ծրագրավորողների հնարավորությունը՝ հաճախորդներին ավելի շահավետ պայմաններ առաջարկելու հարցում։

«Մենք պարզել ենք, որ Google-ը վնասում է նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերություններին՝ չապահովելով նրանց նույն տեսանելիությունը որոնման արդյունքներում», – հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Հեննա Վիրկունենը։

Եվրահանձնաժողովը պահանջել է, որ Google-ը մոտ երկու ամսվա ընթացքում իր գործունեությունը համապատասխանեցնի եվրոպական օրենսդրությանը, հակառակ դեպքում ընկերությանը կարող են սպառնալ նոր տուգանքներ։

Google-ը հայտարարել է, որ համաձայն չէ որոշման հետ և դիտարկում է այն ԵՄ դատարաններում բողոքարկելու հնարավորությունը։ Ընկերության գլոբալ հարցերով նախագահ Քենթ Ուոքերի խոսքով՝ որոշումը «վնասում է եվրոպական բիզնեսին և սպառողներին»։

Սա առաջին դեպքը չէ, երբ Բրյուսելը խոշոր տուգանք է սահմանում ամերիկյան տեխնոլոգիական հսկաների նկատմամբ։ Այս տարվա ապրիլին նույն օրենքի շրջանակում Apple-ը տուգանվել էր 500 միլիոն, իսկ Meta-ն՝ 200 միլիոն եվրոյով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031