Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալը թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն ու խորությունը թաքցնելու և վարդագույն իրականություն ներկայացնելու նպատակով դեպքերի մի մասը` «ծառայության հետ առնչություն չունենալու» հիմքով, կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
«Սրա հետևանքն այն է, որ հրամցվում է այլ պատկեր, իսկ միջադեպերի կանխարգելման, դրանց պատճառների վերլուծության ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվում:
Այնտեղ, որտեղ իշխանական քարոզչությունը փիառի հարց չի լուծում, դրանք ամբողջովին անտեսված են: Այդ պատճառով գործող ռեժիմի ուշադրությունն ու ներկայացվածությունը ներքին քարոզչությունից բխող միջոցառումներում է»,-գրել է նա։

