Գրեթե ողջ Վրաստանն անցած գիշեր մնացել է առանց լույսի
Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել։ Առանց լույսի է մնացել երկրիմեծմասը, այդ թվում՝ Թբիլիսին։ Խափանման պատճառները դեռ հայտնի չեն։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ անջատումներն ազդել է հանրապետության գրեթե ողջ տարածքի վրա։ Սոցցանցերի օգտատերերը հայտնում են նաև երկրի տարբեր շրջաններում էլեկտրամատակարարման բացակայության մասին։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հոսանքազրկումներ են գրանցվել Բաթումում, Գուրիայի, Սամեգրելոյի, Ռաչայի շրջաններում և Դուշեթի քաղաքում, որը գտնվում է Ռազմավիրական ճանապարհից ոչ հեռու: Թբիլիսիում անջատումների պատճառով դադարել են աշխատել լուսացույցներն ու փողոցային լուսավորությունը։
Զանգվածային խափանման պաշտոնական պատճառը դեռ հայտնի չէ։Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հնարավոր վարկածներից մեկը էլեկտրակայաններից մեկում տեղի ունեցած խոշոր վթարն է։

