Բաժիններ՝

Հայաստանի որոշ հատվածներում հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում. եղանակի տեսություն

Հուլիսի 24-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Մինչև հուլիսի 28-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հուլիսի 25–28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մինչև հուլիսի 28-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031