Թեհրանը վտանգավոր է համարել իր ակտիվներն օգտագործելու ԱՄՆ-ի ծրագրերը

Թեհրանը վտանգավոր նախադեպ է համարել ԱՄՆ-ի՝ հնարավոր փոխհատուցումների համար իրանական ակտիվներն օգտագործելու ծրագրերը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել Իրանի ակտիվները՝ Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման հետևանքով նավերին և ծովային բեռներին հնարավոր պատճառված վնասների փոխհատուցման նպատակով։

«Մեկ այլ պետության ակտիվների բռնագրավումը՝ դրանց հետ կապ չունեցող ապագա պահանջները փոխհատուցելու համար, սադրիչ նախադեպ է։ Նրանք, ովքեր ողջունում են այդ միջոցների օգտագործումը կամ շահույթ են ստանում դրանից, պետք է հիշեն՝ երբ կառավարությունները սկսում են գույքի բռնագրավումը դիտարկել որպես ընդունված գործելակերպ, այլևս ոչ մի երկրի ակտիվ չի կարող համարվել լիովին պաշտպանված», — X սոցիալական հարթակում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031