Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ս. Խաչատրյանը գործով մեղադրյալ չէ և չի կարող լինել: Նա ներկայցրեց հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքը:
Ավտոմեքենայում եղել են Հայաստանի 4 քաղաքացիներ, սակայն մարմնական վնասվածքներ են ստացել 60-ամյա Վազգեն Մուշեղյանը և 56-ամյա Վահագն Մուշեղյանը:
ՀՀ դատախազությունը «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, ըստ որի, համակարգիչների համակցման կառավարման և համակարգիչների միասնական ցանցի սպասարկման ծառայությունների մատուցման համար պարտավորվում է վճարել 35 միլիոն դրամ:
Պարզվում է՝ այսօր քննչական գործողություններին մասնակցելու համար հրավիրվել են Արտակ Բուդաղյանը, Հայկ Ալումյանը, զոհի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանը, սակայն նրանցից ներկայացել է միայն Արտակ Բուդաղյանը:
Սակայն Ֆրանսիայում հիշում են նաեւ հակառակ օրինակների մասին. Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն, ով դեռ 1998 թ-ին էր հայտարարել իր ոչ ավանդական սեռական կողմնորշման մասին, հունիսին ներկա է գտնվել նույնասեռ զույգի հարսանիքին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտել է նախկինում դատվածություն չունեցող Էրիկ Մարկոսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի առաջացման մեջ մեղադրվող բեռնատար ավտոմեքենայի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ինչպես արդեն հայտնի է, փաստաբանի միջոցով խնդրել էր իրեն ուղարկել թոռան լուսանկարը: Ընտանիքի անդամներին հաջողվել է կատարել Հրաչյայի խնդրանքը, նրանք նկարն ուղարկել են կալանավայր, որտեղ գտնվում է Հրաչյա Հարությունյանը:
Բուժհիմնարկերի որոշ մասնագետներ մասնավոր զրույցներում հավաստիացնում են, որ ոչ միայն կենսաբանական թափոնները (վիրահատական միջամտության արդյունքում հեռացված մարդկանց ներքին օրգանները), այլ նաև՝ ժամկետնանց դեղորայքային հսկայական զանգվածները հատուկ սարքավորումներով այրման եղանակով ոչնչացվելու փոխարեն՝ թաղվում են Նուբարաշենի աղբավայրի հողային տարածքում
Մարալիկի առողջության կենտրոնում ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները:
ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը կտրականապես հերքել է, որ զինդատախազությունը որեւէ ապատեղեկատվություն է տարածել:
Օգոստոսին Կառլովի Վարի առողջարանային քաղաքում մի քանի օր անցկացնելու հնարավորություն ունեցա և, թերևս, դա ստիպեց ուշադիր ընթերցել «Ջերմուկն ու Կառլովի Վարին կհամագործակցեն» վերտառությամբ պաշտոնական հաղորդագրությունը:
Գյումրիի բազմահարկերից մեկում բնակվող Թաթարյանների ընտանիքի հինգ անդամներից չորսը, այդ թվում՝ երկու անչափահաս երեխաները, ունեն երկրորդ կարգի հաշմանդամություն: Այս ընտանիքի ապրուստի միակ միջոցը հաշմանդամության թոշակն է, որը հիմնականում ծախսում են ամենամսյա բուժզննման նպատակով Երևան մեկնելու համար:
Բժշկական կազմակերպության տնօրինությունը պարտավոր է վճարովի ծառայությունների գնացուցակը փակցնել բժշկական հաստատության ընդունարանում` տեսանելի վայրում և տեղադրել կազմակերպության կայքէջում:
Օգոստոսի 26-ին Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում կայացավ հողատարածքի ապօրինի աճուրդ-վաճառք։ Խոսքը վերաբերում է այն նույն տարածքին, որտեղ արդեն իսկ հանքաքարի մշակման գործարանի ապօրինի շինարարական աշխատանքներ է իրականացնում “ԱՏ-Մետալս” ՍՊԸ-ն։
Ապօրինի ուղևորափոխադրումների պատճառով այսօր Արմավիրի ավտոկայանում գործադուլ են արել գյուղերի երթուղիները շահագործող փոխադրամիջոցների վարորդները և հրաժարավել երթուղիները սպասարկելուց:
Այսօր՝ օգոստոսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Սյունիք` մարզում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար:
Օգոստոսի 27-ին օրվա երկրորդ կեսին կրկին սև ամպեր են կուտակվել Շիրակի մարզում:
Նշենք, որ վերջերս քաղաքապետարանի կողմից հրապարակված ցանկի համաձայն՝ այդ երթուղին սպասարկվում է «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ-ի կողմից։
Սակայն այս հիվանդությունն ունեցող մարդիկ պնդում են, որ Հայաստանում նման հիվանդների թիվը «խայտառակ» մեծ է, պարզապես ելնելով հասարակական կարծրատիպերից` հիվանդությունը թաքցնում են:
Այսուհետ դպրոցներում կթույլատրվեն միայն կրթության եւ գիտության նախարարության կողմից երաշխավորված աշխատանքային տետրերն ու գրքերը:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի փոխանցմամբ՝ օգոստոսի 26-ի դրությամբ մթերող կազմակերպությունների կողմից ընդունվել է շուրջ 316 տոննա դեղձ, արտահանվել` 300 տոննա, որից 115 տոննան՝ «Սպայկա» ընկերության կողմից:
2013 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստանալ Ձեր պարզաբանումները ստորև ներկայացվող հարցադրումների վերաբերյալ:
Ակցիայի մասնակիցները հանդես են եկել տարբեր հայտարարություններով, որից հետո երթով շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:
«Եթե մարդը իր բնակավայրում իրեն հարմարավետ է զգում, նույնիսկ կրկնակի վաստակելու պայմանով չի մեկնի: Միանշանակ անհարմարավետ երկիր ենք ստեղծել, որտեղ ոչ մի խավի հարմարավետ չէ ապրել»:
Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց ոստիկանության կրթահամալիրի քոլեջի առաջին շրջանավարտների հետ:
Օգոստոսի 27-ին, ժամը 15.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսեն փողոցի թիվ 6 շենքի 52-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ոստիկանը օրենք է խախտում, երբ հենց հիմա շփվում է իմ հետ փորով»,- ոստիկաններին դիմելով՝ դժգոհել է ակտիվիստը: Նրան ոգեւորել է ընկերուհին` «Լուս, ջաաա‘ն, ցավդ տանեմ, իրանք չեն կարա»:
Պաշտպանի աշխատակազմի միջոցներով օգոստոսի 5-ից Հայաստանի 5 մաքսատներում և անձնագրային անցակետերում (Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Այրում, Մեղրի) տեղադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ցուցանակներ:
Օգոստոսի 27-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: