Սերոբ Բոզոյանը միջնորդում է իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կամ ազատազրկում նշանակելու դեպքում՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար Երևանի քաղաքապետարանն այս տարի 20 մլն դրամ է հատկացրել:
[…]
28-ամյա վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամների, մերձավորների և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի դին Հայաստան կտեղափոխվի այս շաբաթվա վերջին:
Երկու ամսականում երեխային ստուգել էին, միանգամայն առողջ երեխա էր: Երեխան սովամահ եղավ: Չգիտես՝ արժանապատվության համար կռվե՞լն է ճիշտ, թե՞ արժանապատվությունը ոտքերի տակ դնելով` շարունակել ապրելը: Ի՞նչ անենք, ասեք… Զույգերից մեկը ողջ է, բայց տղաս դեռ գործազուրկ է: Տանն աշխատող չկա: Ընդունի՞ պետության ողորմությունը, թե՞ պայքարի իր արժանապատվության համար: Դառնա նպաստառու ու մուրացկա՞ն, թե՞ աշխատանք պահանջելով՝ երեխա կորցնի: Առաքելական եկեղեցուց առաջարկել էին ճաշարանից օգտվել:
ՀԿԵ-ի նախկին գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը նշանակվել է Տեխնիկական քաղաքականության ծառայության պետ:
Ըստ Մարիամ Սուխուդյանի՝ Հովակիմյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է, և նա պաշտոնակատարի պարտականությունները կատարելուց հետո «մրցույթով» նշանակվելու է «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրեն:
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում հարյուրավոր մարդիկ հրաժեշտ են տալիս սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն այսօր հետաքրքիր կարգավիճակ է դրել ֆեյսբուքում, որից ակնհայտ երևում է, որ վերջինս վիրավորված և դավաճանված է զգում իրեն։
Աշխարհը և հատկապես՝ դրա հարուստ մասը, ինտենսիվ պատրաստվում է աշխարհի վերջին։ Մի քանի օր առաջ Bloomberg-ը գրել էր, որ ռուս միլիոնատերերն, օրինակ, պատրաստվում են` թանկարժեք բունկերներ են գնում` դեկտեմբերի 21-ին այնտեղ պատսպարվելու համար… Պաշտոնապես 1 միլիոնից ավելի հայաստանցիների համար աշխարհի վերջն արդեն վաղուց եկել է. նրանք ոչ թե ապրում են, այլ գոյատևման կռիվ տալիս։
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանին՝ Լուլուին, այնքան են զայրացրել տարրական դասարանների դասագրքերը, որ նա ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է գրել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։
Երևանում մի խումբ երիտասարդներ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի դիմաց մոմավառություն են կազմակերպել` ի հիշատակ հայ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի:
«10 օր կոմայի մեջ մնաց, ոչ աչքերը բացեց, ոչ շարժվեց… Բժիշկներն ասացին՝ սննդազրկվել է… Կրծքով կերակրվող երեխա էր, արհեստական կերի հնարավորություն չկար: Սա է»,- հեկեկալով պատմում էր տիկին Անուշը:
ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 503 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չէր տեղեկացվել:
«Համահայկական հիմնադրամներով միլիարդներ են ստանում, բայց իր գյուղին ոչինչ չի հասնում»,- ասել է Ռաֆիկ Աթայանը:
Լսումները նախ պետք է տեղի ունենային նոյեմբերի 26-ին. ընկերությունը լսումների անցկացման հասցե նշել էր Արփա-Սևան փողոց 1, որը, ըստ «Էկոլուրի»՝ գոյություն չունի:
«Թռչկան» և «Խոսրով» քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարություն են տարածել, որում ասված է.
33-ամյա Հրայրը ինքնասպանություն է գործել իր մոտ ապօրինի պահվող, ջնջված համարներով ինքնաձիգից` գլխին կրակելու միջոցով:
Ես ուշադրություն չեմ դարձնում հիմարությունների վրա: Այս վերջին շրջանում մոդայիկ է դարձել՝ ում և ինչ պատահի՝ «քննարկել»:
ՊԵԿ-ը, հավատարիմ մնալով հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի բարելավմանն ուղղված քաղաքականությանը, նախատեսում է առաջիկայում ևս զգալի ընդլայնել սպասարկման կետերի ցանցը` ընդգրկելով նոր ոլորտներ:
Միջոցառման ընթացքում երեխաները կպատրաստեն իրենց ցանկացած խաղալիքները և կզարդարեն արվեստի կենտրոնի տոնածառը:
Մեր տեսանյութում մենք ակնհայտ ցույց ենք տալիս, որ Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուները մարդկային գործոնի արդյունքում են տարիներ շարունակ «պոկվել» ու «գետնին թափվել», համոզվելու համար ոստիկանությունը կարող է մասնագիտական փորձաքննություն նշանակել:
Հայաստանում մարդու իրավունքների խախտում ամենաշատը արձանագրվում է ոստիկանությունում. քաղաքացիներն այստեղ ապօրինաբար պահվում են երկար, ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների:
Այսօր դատական նիստի ընթացում պետք է հարցաքննվեր գործով տուժող Արկադի Աղաջանյանը: Վերջինիս հարցեր պետք է ուղղեին գործով մեղադրյալների պաշտպանները:
Դեկտեմբերի 12-ին «Օջախ» ռեստորանային համալիրում գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդու հարսանիքն է լինելու:
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլոր Մարտիրոսյանի դին այսօր ժամը 15:00-ին արդեն Երևանում կլինի: Այս մասին 168.am-ին ասաց Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի բարեկամ Մարիա Ղուկասյանը: Նրա փոխանցմամբ, դին օդանավակայանից կտեղափոխեն «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ վաղը կեսօրին՝ ժամը 12:00-ին հայ հասարակությունը կարող է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիում հրաժեշտ տալ սիրված արտիստուհուն:
Նրանք մեր օգնությամբ թույլ չեն տվել, որ չինովնիկը զրկի իրենց սեփականությունից, հեռացնի բուհից, չտա զինվորական ծառայությունից հասանելիք տարկետումը կամ արձակումը:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին Երևանում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Այդ օրը նույն ժամին մոսկովյան հայ համայնքն ու հայ եկեղեցին մոմավառություն կկազմակերպեն ի հիշատակ ՀՀ վաստակավոր արտիստուհու հիշատակին: