Օգոստոսի 31-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 29-ին ժամը 03.00-ի սահմաններում Քարինջ գյուղի ծայրամասում գտնվող գոմում գայլերը հոշոտել են 30 ոչխար:
Մի խումբ ազատամարտիկներ այսօր նստացույց են սկսել Կապան քաղաքի Լեռնագործ հյուրանոցի դիմաց: Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նստացույցի մասնակիցների թիվն այս պահին հասնում է 20-ի, ևս 10 ազաարամտիկներ, նրա խոսքով, պարբերաբար միանում են ակցիային:
Տավուշի մարզում այս տարի առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Այս մասին 168.am-ի -ի թհետ զրույցում ասաց Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Համերգին մասնակցելու են էստրադային երգարվեստի այնպիսի սիրված ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Հասմիկ Կարապետյանը, Նարեկ Բավեյանը, Դեր Հովան, Սյուզի Շահբազյանը, Անահիտ սիմոնյանը, Համլետ Գևորգյանը, Արմինկան, Վարդան Բադալյանը, Սուսաննա Պետրոսյանը, Արթուր Ալեքը և այլոք:
Ես գիտեմ, որ հիասթափություն ու ցավ կա բոլորիս սրտում, բայց հետևեք, թե ինչ է կատարվում մեր երկրում, ազատամարտիկներ, երիտասարդներ, արդարության պահանջներ Երևանում, Վանաձորում և այլ բնակավայրերում… սա նշանակում է, որ մեր պայքարը հաղթական է, և որ ձեր քվեն իզուր չէ:
Հարակից բազաներով ստացված տեղեկությունների ընտրանքային կարգով ստուգմամբ պարզվել է, որ թեև 8 նպաստառու ընտանիքների անապահովության միավորը ՍԾՏԳ-ի կողմից զրոյացվել և նպաստի վճարումը դադարեցվել է, սակայն ավելի վճարված 279.500 դրամ գումարը չի վերադարձվել:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը խնդրել է ԿԽՄԿ-ին տեղեկացնել փախստականի ծնողներին և հարազատներին, որ նա բարեհաջող կերպով տեղափոխվել է անվտանգ, ապահով, բարեկեցիկ և ժողովրդավար երկիր, որտեղ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Երջանիկ Խ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է հափշտակված 422.000 դրամը և 5 դոլարանոց թղթադրամի պատռված կտորը:
«Սիգնալ չտաս» ասելով ոստիկանը ճանկում է վարորդի վիզը, սակայն վերջինիս ետ են քաշում գործընկերները:
Բուհը պարտավոր է վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով զեղչեր հատկացնել:
Հատուկ քննչական ծառայությունը բաց մրցույթ էր հայտարարել հատկապես կարևոր գործերի քննիչի երկու թափուր հաստիքի համար:
eMedia.am-ի տեղեկություններով, օգոստոսի 31-ին ընդդեմ Փակ շուկայի աղճատման և «Երևան Սիթի» վերածման տեղի ունենալիք բողոքի ակցիային ՀՀ ոստիկանությունը լինելու է խիստ և կոշտ:
Ոստիկանությունը հուսով է, որ երեխաների անվտանգության ապահովման գործընթացին անմասն չեն մնա նաև մեծահասակները՝ ծնողները, ուսուցիչները, պարզապես քաղաքացիները:
Տարեց կանանց նկատմամբ որդին և հարսը ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել, այլ նաև բարոյահոգեբանական՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը։
«Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության տնօրինությունը պատրաստ է Կապանի օդանավակայանի վերագործարկման համար հատկացնել 500.000 դոլար:
«Էս խեղճ հայվանները իրենց 80.000 դրամի պատճառով մարդ են ծեծում` լալկվել են, որովհետև եթե չծեծեն` չեն ստանա ու սովից կսատկեն: Մի օր պայթելու են` պայթելու են չինովնիկը, պետական աշխատողը ու գարշանք է տարածվելու»:
Վարորդը եղել է Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ 41-ամյա Արամ Հովհաննիսյանը, իսկ մահացած ուղևորները նրա համագյուղացիներն են՝ 40-ամյա Վաչագան Ասատրյանը, 66-ամյա Լավրեն Հովհաննիսյանը և 42-ամյա Պարթև Հովհաննիսյանը:
ԵՊՀ-ն 1 տարվա մեջ ՀՀԿ երիտասարդական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ` 250.000 դոլար: Հարցնող լինի` ինչի՞ համար. որ էն լակոտները, որ «Բազե» են խաղում, Հանրապետական են խաղում, որոնք ջիպեր են քշում, տուն են առնում, տուն են վաճառում, բիզնես են դնում, երկրի հերն են անիծում, ոստիկան են դառնում… իրենց են ֆինանսավորո՞ւմ:
Նախագահական նստավայրի առջև քիչ առաջ բողոքի ակցիա էին իրականացնում ազատազրկման դատապարտված անձանց մի խումբ հարազատներ:
Հավաստիացնում ենք, որ բոլոր հարցերին հաշված րոպեների ընթացքում կտրվի պատշաճ լուծում:
Օգոստոսի 25-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված ահազանգով Նոր Նորքի 8-րդ զանգված մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել էր 1949 թ. ծնված Գոհար Չիլինգարյանի դիակը՝ սալջարդերի և քերծվածքների հետքերով:
ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Կիվիրյանը հայտարարել է, որ «վերևում» չհամաձայնվեցին, որպեսզի իր երեսուն փաստաբանները իր հետ մասնակցեն հարցաքննությանը, այդ պատճառով և նկատի ունենալով այլ ապօրինություններ, Կիվիրյանը բացարկ է ներկայացրել քննիչ Լևոն Մելքոնյանին:
Տուժածը Գյումրի բժշկական կենտրոն օգոստոսի 29-ին ընդունվել էր ծանր վիճակով, տրավմատիկ շոկով: Դիտեք տեսանյութը:
Օգոստոսի 31-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Արցախ այցելած ռուսաստանցի լրագրողներ եւ հասարակական գործիչներ Աննա Չապմանին, Եկատերինա Պանինային, Սերգեյ Կարնաուխովին, Իրինա Պոլմաչեւային, Պավել Սիգալին եւ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին:
Օգոստոսի 24-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1997 թ. ծնված Արա Հ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան պատշգամբից վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է նախօրեին Հյուսիսային պոողոտայի երաժիշտ Գևորգի մոր աչքին հարվածողի ինքնությունը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 33 UV 324 և «Ֆորդ» մակնիշի 22 SO 746 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները տեղում մահացել են:
Նշված քաղաքացին՝ 1979 թ. ծնված Հայկ Հ.-ն, օտարերկրացու հետ հրավիրվել է ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: