Սեպտեմբերի 27-ին ժամը 09.07-ին ահազանգ է ստացվե, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 87 շենքի մոտակայքում նկատվել է ականանման առարկա. Անհրաժեշտ է օգնություն:
Նա նշեց, որ վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր էր, միացված էր արհեստական շնչառության ապարատին եւ այդպես գիտակցության չգալով՝ մահացավ:
Արեշում տեղի ունեցած 28-ամյա բնակիչ Արսեն Մկոյանի սպանության գործով հայտնի է հանցագործություն կատարած անձը:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համակարգչի միջոցով ստեղծել է «18plus.am» ինտերնետային կայքը և պոռնկագրական բնույթի նյութեր տարածելու ուղղակի դիտավորությամբ նշված կայքի «18+ խաղեր» բաժնում տեղադրել է պոռնկագրական բնույթի պատկերներ և անիմացիոն խաղեր, որոնք ազատ հասանելի են եղել համացանցի բոլոր օգտատերերին:
ԲՀԿ նախագահը նշել է, որ առաջնորդվել է ու շարունակելու է գործել մեկ սկզբունքով՝ հարգանք քաղաքական հակառակորդների նկատմամբ, համագործակցություն երկրի համար կարևորագույն հարցերում:
Ամուսինը հաճախ մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ բնակվել է տուժողի հետ: 2013 թ. ամուսինը գտնվել է Երևանում և բնակվել է իր հետ: Օգտվելով ամուսնու բացակայությունից` նայել է նրա հեռախոսն ու տեսել տուժողի մերկ լուսանկարը: Ամուսնու և տուժողի սիրավեպից վրդովված` լուսանկարն ամուսնուց գաղտնի ներբեռնել է իր բջջային հեռախոսի մեջ` հետագայում տուժողին վատություն անելու նպատակով:
Վերջին հինգ տարվա ընթացքում ՏՏ ոլորտում նկատվում է նաև որակական աճ. հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող, բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կառույցների:
Ոստիկանությունում կադրային փոփոխության արդյունքում աշխատանքից ազատվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանը։
Աշակերտների թվի նվազումը Դսեղի միջնակարգ դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը կապում է գյուղում ծնելիության ցածր մակարդակի հետ։ Սոցիալական դժվարին պայմաններից ելնելով՝ երիտասարդներն ուշ են ամուսնանում, նաև՝ քիչ երեխաներ ունենում։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը:
Ձեռքսեղմումները շատ են, բոլորն սպասում են մարզպետի ձեռքը սեղմելու իրենց հերթին, պատասխան համբույրին, նրանց դեմքին ժպիտ է «բարի վերադարձ» ասելու ցանկությունը բոլորի մոտ է։
Շիրակի մարզում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը: Բերքի արդյունքից հողի մշակը գոհ չէ: Կարտոֆիլի քանակը քիչ է, որակն էլ՝ ոչ գոհացուցիչ:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հակոբ Ս.-ին:
«Ես իրենց պետությունում ո՛չ ուզում եմ մնալ, ո՛չ էլ կմնամ երբևէ: Եթե ուզենայի, վաղուց կփորձեի ու ամեն ինչ կանեի՝ այնտեղ հայտնվելու համար: Ինձ ասում են՝ երեխայի համար ընտանիք ենք գտել: Դուք պատկերացնո՞ւմ եք, առանց իմ կարծիքը հաշվի առնելու, առանց ինձ հարցնելու՝ 3-ամյա երեխայի համար ուրիշ ընտանիք են գտել: Բա ես իրենց երեխա կտա՞մ: Հիմա այսօրվա իմ բողոքի ակցիայի նպատակն այն է, որ իրենք դուրս գան այնտեղից ու ինձ հուզող հարցերի պատասխանները տան՝ ինչո՞ւ մեզ չեն տրամադրում վիզա, ինչո՞ւ թույլ չեն տալիս գնալ, երեխայի վիրահատությունը իրականացնել»:
Սեպտեմբերի 26-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարյալ Արտակ Հակոբյանը կատարել է ինքնավնասում. մակերեսային քերծվածքներ է հասցրել աջ բազկի հատվածում: Բժշկի կողմից վերքերը մշակվել են:
«Երբ ԴԱՀԿ ծառայությունը վերցրեց շենքը, մենք դիմեցինք բաշխիչ էլեկտրական ցանց, որ հոսանքազրկեն համալիրը, որովհետև մենք պարտավոր չենք դրա ծախսը վճարել: Սեպտեմբերի 21-ին ամբողջ լույսերը միացված էին, հետաքրքիր է հարցնել` ում հաշվին: Այսինքն` նորից կա օրենքի խախտում»:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, 1962 թ. ծնված Մանուկ Գ.-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 17.30-ին փախցրել են Երևանի Օրբելու փողոցի թիվ 11 հասցեի մոտ կայանված իր «ԳԱԶ-2411» մակնիշի ավտոմեքենան և նույն փողոցի թիվ 23 հասցեի մոտ վթարի ենթարկել:
«Սյունիքի այդ դեպքերից հետո՝ կապված Սուրիկ Խաչատրյանի, որդու և թիկնապահի հետ, սպանության հետ կապված՝ ինքը հրաժարական տվեց, որ դատարանը պարզի՝ ով է մեղավոր, ով է անմեղ։ Հիմա դատարանի որոշմամբ դա ձևակերպվել է որպես ինքնապաշտպանություն, և նրանց բաց են թողել։ Քննվել է և որոշվել է ինքնապաշտպանություն, այսինքն եղել է զինված հարձակում, նրանք էլ ոնց որ պատասխանել են։ Հիմա ես մանրամասները չգիտեմ, բայց դատարանն է որոշել և նրանց բաց են թողել»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 26-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները կընդունեն համապատասխան որոշում։
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը և Էդմոն Մարուքյանը նախորդ շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ են դրել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետև պահեստազորում ընդգրկված և հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:
«Շատ լավ հարց է, երեկ խոսում էինք, որ պետք է ինչ-որ բան կազմակերպվի, նախաձեռնվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ հասարակական կազմակերպությունները, ակտիվիստները, բացի ֆեյսբուքում Ս. Խաչատրյանի դեմ ակտիվ գրառումներ կատարելը, բողոքի ալիք չեն բարձրացնում, որևէ կոնկրետ ընդվզում չկա:
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Զովունի գյուղում գտնվող մի հիմնարկության տարածքից գողացել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի պահեստամասեր:
Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
Ոստիկանության Կումայրիի բաժին ներկայացած կինը հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իրենց տանը, վիճաբանության ժամանակ, ոմն Հայկ և Տիգրան ձեռքերով և ոտքերով հարվածել են իր սկեսրոջը` 1937 թ. ծնված Արևհատ Մ.-ին` ոտքերի ու դեմքի մասում պատճառելով վնասվածքներ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 1955 թ ծնված Սուրեն Վաչիկի Գաբրիելյանը, որը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քիչ առաջ աղուհացով դիմավորեցին Գորիսի Զանգեր կոչվող տարածքում:
Արձանագրված խնդիրների մասին խոսելով՝ Մարիետա Թեմուրյանն ասաց, որ հոգեբուժարաններում բժշկական օգնություն ստացող անձինք զրույցների ընթացքում ցանկություն են հայտնել դուրս գալ բուժհաստատություններից. «Քանի որ չեն կարողանում ազատ լինել, քանի որ իրենց իրավունքները չեն կարողնում իրացնել, բանտի են նմանեցնում և ուզում են դուրս գալ: Հիմնականում Սևանի հոգեբուժական հաստատությունում էր, հիմնականում օգտագործում էին՝ «վեչնի կոյկա» հասկացությունը:
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանից վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը Իջեւանի բժշկական կենտրոնում հետազոտության է ենթարկվել:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները եւ այցելուներից մեկն այսօր առավոտյան կանխել են ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոյի կողմից «Գառնի» տաճարի /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ նկատմամբ իրավախախտման հետագա ընթացքը: Մինչ արգելոց-թանգարանի աշխատակիցները կնկատեին իրավախախտում թույլ տվող զբոսաշրջիկի գործողությունները, Նիկիտենկոն հասցրել է հատուկ ներկով գրել տաճարի հետևի պատին:
«Կան այլ հանցագործություններ, որոնք դեռեւս բացահայտված չեն, որում մասնակից են եւ Սուրիկ Խաչատրյանը, եւ քաղաքական ղեկավարությունը։ Դրանք այնքան ամուր թելերով են իրար հետ կապված, որ որպես սիամական երկվորյակներ՝ չեն կարող մեկը մյուսից առանձին գոյատեւել»,- ասել է Արթուր Սաքունցը։