Թուրքական ընկերությունն արտադրել է տեղական կոլա
Թուրքական «Aroma» հանքային ջրեր ու մրգային հյութեր արտադրող ընկերությունը թողարկել է տեղական արտադրության կոլա՝ «Aroma Cola» անվամբ։
Կոլան արդեն վաճառվում է Թուրքիայի 81 նահանգների սուպերմարկետներում ու խանութներում։ Նրա բաղադրության մեջ մտնում է ջուր, շաքար, ածխաթթու գազ, կարամելային գունանյութ և ֆոսֆորական թթու:

Արտադրվում է գազավորված ըմպելիքների ստանդարտներին համապատասխան՝ մեկ լիտրում 96 միլիգրամ կոֆեինի պարունակությամբ:
Նշվում է, որ թուրքական կոլան մատչելի այլընտրանք է տեղական արտադրության ապրանքներ նախընտրող սպառողների համար:

