Հոկտեմբերի 28-ին, ժամը 09.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում գիշերն արջը վնասել է 4 փեթակ:
Առաջնայինն, ըստ Նարեկ Կարապետյանի, այն է, որ երիտասարդների համար ստեղծվում է համապատասխան հարթակ՝ ինքնադրսևորվելու, հաստատվելու, հանդիսատեսին ներկայանալու համար, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում փոխադարձ շփումների, փորձի փոխանակության ու նաև երիտասարդներին հուզող տարաբնույթ հարցեր միասին քննարկելու: Մյուս կողմից, հաշվի առնելով, որ մեր իրականության մեջ առկա են օտարածին երևույթների ներխուժման վտանգավոր միտումներ, կազմակերպիչները նպատակ ունեն նման միջոցառումների միջոցով մեր երիտասարդությանը, նաև հասարակության լայն շերտերին հնարավորություններ ընձեռել առավել սերտորեն առնչվել մեր ազգային արժեքներին, ազգային մշակույթին, նշեց Նարեկ Կարապետյանը:
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության Լոռու ՄՎ Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայրի (ՁՊՎ) ձերբակալվածներից մեկից ահազանգ է ստացվել, որ իրեն ոստիկանները ծեծել են և ներկայիս պահին գտնվում է ՁՊՎ-ում և ոչ մի պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, ավելին` հանդիսանում է հոգեկան հիվանդ:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսվարողների դժգոհությունն առաջացրած, շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
Հոկտեմբերի 28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզերում մառախուղ է:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 04.15-ին տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուխ ավոճանապարհի 2-րդ կմ-ում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը և հրդեհվել:
Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարելի է զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ կենցաղային հարցերի շուրջ ամուսիններ Մ.Պողոսյանի եւ Ա.Մնացականյանի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս ծալովի դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Մելանյա Պողոսյանի մարմնի տարբեր մասերին` զրկելով նրան կյանքից:
Բախվել են «Մերսեդես» մակնիշի 80 QQ 404, «Շկոդա» մակնիշի 16 OS 084, «Տոյոտա» մակնիշի 34 ՕՕ 300, «Մերսեդես» մակնիշի 10 LS 988 , «Տոյոտա» մակնիշի 34 TQ 750, «Միցուբիշի» մակնիշի 32 OU 279 պետհամարանիշերով ավտոմեքենաները և «ԳԱԶ – 53» մակնիշի 05 ՏՏ 661 պետհամարանիշով բենզատարը, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է:
Վերջինս Մոսկվա էր եղել տեղի հեղինակություններից մեկի՝ Լյոխա Պսկովսկու ծննդյան տարեդարձին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով։ Պաշտետից և Լյոխայից բացի ձերբաբալվել են ևս 20 հոգի։
Փախուստի դիմած կողոպտչին բռնելիս ոստիկաններին օգնեցին նաև դպրոցականները:
Վնասազերծում. հանցագործը զինված էր և խիստ վտանգավոր:
Մեծ ու փոքր Այրումներում միասին 126 դպրոցահասակ երեխա կա: Թիվն այնքան էլ փոքր չէ, մանավանդ, եթե համեմատում ենք տարածաշրջանի այլ գյուղերի երեխաների թվի հետ:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայք գյուղից Կապուտան տանող ճանապարհին անասնագոմ է այրվում, և ներսում մարդ կա:
85 հազար դրամ է պահանջվում յամեր մտցնելու համար, սակայն չենք կարողանում ճարել էդ փողը: Շիրակի մարզպետարանից ամեն անգամ փորձում են մեզ օգնել այս հարցով, սակայն, երբ նրանք մեր ներկայությամբ մայրաքաղաք են զանգահարում, ամեն անգամ Երևանից շեշտում են, որ պետպատվերի տակ այդ հետազոտությունը չկա, պիտի հերթագրվեք ու սպասեք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության 7 և ապօրինի ծառահատման 1 դեպք:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով արդեն ձերբակալվել է նույն հասցեի բնակիչ, 69-ամյա Ազատ Մնացականյանը, ով խոստովանել է, որ տանը ծագած կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և կնոջ միջև, որի ժամանակ գաղտնի փականով դանակով ինքը հարվածներ է հասցրել կնոջը:
«Ցուցաբերել ենք առաջին օգնություն: Ներարկել ենք հակաբոտուլիզմային շիճուկ, կատարել ենք ստամոքսի լվացում: Հիվանդը գիտակցության է եկել, իսկ վիճակը գնահատվում է կայուն ծանր»:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Բալահովիտ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Ելենա Քուշկյանին:
Աղետի գոտու, մասնավորապես Գյումրու ժամանակավոր կոչվող կացարաններում ավելի քան քառորդ դար բնակվող հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից:
Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Բաղրամյան գյուղի բնակիչ,1967 թ. ծնված Աշոտ Դ.-ն իր տան տանիքում կանեփի բույսեր է աճեցրել է և տանն ապօրինի թմրամիջոցներ է պահում:
Ստեփանակերտում այսօր մեկնարկել է հուլիսին 10-ին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը Քարվաճառի (Քելբաջար) ուղղությամբ ապօրինի հատած ադրբեջանցիների գործով դատական առաջին նիստը: Անկախության հռչակումից հետո սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի քաղաքացիները դատական պատասխանատվության են կանչվում Ղարաբաղում:
Քաղաքապետն այդ կապակցությամբ դիմել է ոստիկանության Իջեւանիբաժին: Ըստ Վ. Ղալումյանի՝ այդ ծառերի գինը 80-90 հազար դրամ է: Քաղաքապետարանը 12 հատ տույա է գնել եւ դրանք տնկել Իջեւանում:
Ահազանգ խանութից: Հանցագործը պատանդ էր վերցրել աղջկա: Ոստիկանների համար ամեն վայրկյանը թանկ էր: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Ս.-ին այցելության եկած ընկերոջ՝ Է. Վ.-ի մոտից անձնական խուզարկությամբ ներքնազգեստի՝ անդրավարտիքի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 13,5 գրամ դեղնականաչավուն զանգված և 700 միլիգրամ «B 8» դաջվածքով դեղահաբի կտորներ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, կամովին բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Օլեսյա Զ.-ն:
Կարտոֆիլի գինն այս տարի նախորդ տարվա համեմատ մոտավորապես 70 տոկոսով բարձր է: Եղանակային պայմանների պատճառով կարտոֆիլի բարձր բերքատվություն չի ապահովվել, ու դա առաջին հերթին գնի վրա է ազդել:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 2 անհայտ անձինք հարձակվել են Վանաձորի Բաղրամյան 58 հասցեում գտնվող բենզալցակայանի աշխատակիցների վրա և գումար հափշտակել: