Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավարկության նոր սխեմայի ներդրումը

Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում նավարկության ներկայիս հյուսիսային և հարավային ուղիները միասնական կենտրոնական միջանցքով փոխարինելու ծրագիր։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։

Առաջարկվող ծրագրի համաձայն՝

  • սկզբնական փուլում նավերը կմտնեն հյուսիսային երթուղով՝ Իրանի ափի մոտով, իսկ դուրս կգան հարավային երթուղով՝ Օմանի ափի մոտով,
  •  անցումային շրջանից հետո նավարկության ամբողջ հոսքը կտեղափոխվի կենտրոնական միջանցք․ մուտքային երթևեկությունը կկառավարի Իրանը, իսկ ելքային հոսքը՝ Իրանը և Օմանը համատեղ,
  •  տարանցիկ վճարները կսահմանվեն ոչ թե բեռի արժեքի ֆիքսված տոկոսով, այլ մատուցվող ծառայությունների հիման վրա՝ ներառյալ ապահովագրությունը, վառելիքով լիցքավորումը և բնապահպանական ուղեկցումը։

Միաժամանակ հերքվել են այն տեղեկությունները, թե նախատեսվում է սահմանել բեռի արժեքի 3 կամ 7 տոկոս չափով սակագին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31