Զելենսկին հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ

Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Զելենսկու խոսքով՝ Բայրամովը դարձել է Ադրբեջանի առաջին բարձրաստիճան ներկայացուցիչը, որն այցելել է Ուկրաինա՝ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։

Հաղորդում են, թե կողմերը քննարկել են Ռուսաստանի հարվածները, Սև ծովում ստեղծված իրավիճակը, հացահատիկային միջանցքների աշխատանքը, ինչպես նաև համագործակցությունը պաշտպանության, էներգետիկայի, նավթագազային ոլորտի և գյուղատնտեսության ուղղություններով։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին էներգետիկ և հումանիտար աջակցության, ինչպես նաև կառուցողական երկխոսության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31