Թրամփը հայտարարել է Հեգսեթին լիակատար աջակցելու մասին և լրատվամիջոցներին մեղադրել «կեղծ լուրեր» տարածելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է սպառազինության պաշարների հնարավոր խնդիրների և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի աշխատանքի վերաբերյալ հաղորդումները՝ լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները անվանելով «կեղծ և բոլորովին անհիմն լուրեր»։

«Կեղծ լուրերը, ինչպես միշտ, տարածում են կեղծ և բոլորովին անհիմն լուրեր։ Ես չափազանց գոհ եմ այն աշխատանքից, որ կատարում է Փիթ Հեգսեթը», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի «զինամթերքի հսկայական ծավալներ», և դրանց արտադրությունը շարունակվում է։ Նրա գնահատմամբ՝ սպառազինության պակասի մասին հաղորդումները հայտնվել են լրատվամիջոցների «կեղծ հրապարակումների» խորաապատկերին։

Թրամփը նաև բարձր է գնահատել Հեգսեթի աշխատանքը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում՝ հայտարարելով, որ նախարարը վայելում է զինվորականների հարգանքը և հասել է «հսկայական բարելավումների», ներառյալ DEI-ի (բազմազանություն, հավասարություն և ներառականություն) քաղաքականության չեղարկումը և զինծառայողների հավաքագրման աճը մինչև «պատմական մակարդակներ»։

Մեկնաբանելով Պաշտպանության նախարարության ղեկավարի շուրջ հնարավոր տարաձայնությունների մասին հաղորդումները՝ Թրամփն առանձահատուկ կերպով քննադատել է The Washington Post պարբերականին, որն ավելի վաղ հայտնել էր, թե նա մտահոգված է ամերիկյան զինանոցների վիճակով։

«Այդ լուրը շրջանառության մեջ է դրել The Washington Post-ը՝ ոլորտի ամենավատ լրատվամիջոցներից մեկը, այն դեպքում, երբ մենք նրանց հայտնել էինք, որ իրենց նարատիվը ծայրից ծայր կեղծ է։ Իրականում ես նրանց կեղծ «ռեպորտաժները» դավաճանական եմ համարում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում սպառազինության լայնածավալ օգտագործումից հետո հաղորդում էին որոշ բարձր ճշգրտության հրթիռների պաշարների հնարավոր կրճատման մասին։ Թրամփի վարչակազմը մերժել է այդ գնահատականները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31