Բաժիններ՝

Օլիվեյրան հրաժարվել է Ծառուկյանի հետ ռեւանշից ընկերոջ մահվան պատճառով

Խառը մարտարվեստների (MMA) UFC նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրան հրաժարվել է թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) հետ ռեւանշից իր ընկեր եւ թիմակից Ալան Նասիմենտոյի մահվան պատճառով, հաղորդում է Yahoo Sports-ը։

Թեւթեւգույն քաշային կարգում UFC մարտիկ Ալան Նասիմենտոն մահացել էր քնած ժամանակ սրտի կաթվածի հետեւանքով օգոստոսի 3-ին։ Նա 34 տարեկան էր։

UFC 331 մրցաշարում Արման Ծառուկյանի մրցակիցը կլինի դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին։ Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31