Թուրքական քաղաքական պասիանսը կարող է զգալիորեն ձևափոխվել

«Ժողովրդական հանրապետականների» նախկին առաջնորդը նոր կուսակցություն է ստեղծում

Թուրքական ընդդիմության առաջնորդ և քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին ղեկավար (թուրք. CHP) Օզգյուր Օզելը հայտարարել է Թուրքիայում իշխանության համար պայքարելու պատրաստ նոր կուսակցություն հիմնելու մասին։ Խոսքը նոր քաղաքական ուժի մասին է, որը ստացել է «Նոր կուսակցություն» (Yeni Partisi) անվանումը։

Ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), թե Օզելի, և թե նրա ընտրազանգվածի պատկերացմամբ, Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից ռեյդերական զավթումից հետո, այլևս չի դիտարկվում ընդդիմադիր և հեռանկարային։ Այդ կապակցությամբ Օզելի գլխավորությամբ ընդդիմությունը որոշում է կայացրել իշխանություններից վերցնել նախաձեռնությունը՝ ստեղծելով նոր քաղաքական կազմակերպություն։

Որոշ հարցումների համաձայն՝ Օզելի նոր կուսակցության օգտին, իբր, պատրաստ է քվեարկել պոտենցիալ ընտրողների գրեթե 35%-ը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP), նույն հարցումների համաձայն, այժմ ունի մոտ 28% աջակցություն: Ավելին, թուրքական խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն արդեն, իբր, զանգվածաբար միանում են նոր կուսակցությանը՝ իրական սպառնալիք ստեղծելով Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում ԱԶԿ-ի (AKP) և նախագահամետ ժողովրդական դաշինքի կողմնակիցների դիրքերի կայունության համար (թուրք.՝ ТВММ): Այսպիսով, առայժմ Օզելի և ընդդիմության հաշվարկը լիովին արդարացված է։

Այս պահին «Նոր կուսակցության» հիմնադիրների ցուցակում ներառված է Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) 95 պատգամավոր, իսկ CHP-ում մնացել է ընդամենը 44 մարդ: Ռեյդերային զավթումից հետո այն ավելի քիչ ընդգրկուն է և պակաս ընտրողաբար ներկայացուցչական, իսկ անվանական «քեմալականների» ժողովրդականությունը հալվում է ընտրողների աչքի առաջ։

Աղբյուրները նաև պնդում են, որ CHP-ի ներկայիս առաջնորդ 77-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուին, որը 2023 թվականին պարտվել էր նախագահական ընտրություններում (նախկինում ոչ մի անգամ չհաղթելով դրանք), իբր աջակցում է կուսակցության 81 տեղական մասնաճյուղերից միայն 7-ը:

Միևնույն ժամանակ, ցանկացած իրավիճակում, դատարանի որոշմամբ, նա մնում է CHP-ի առաջնորդը այժմ արդեն ուղղակի 1923 թվականին հենց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից հիմնադրված Թուրքիայի հնագույն քաղաքական կուսակցության երբեմնի ժողովրդականության փշրանքների, որում հասունանում է հզորագույն քաղաքական պառակտում՝ քաղաքացիական պատերազմի կամ խռովության նախակարապետը:

Հայրենական որոշ թուրքագետների կարծիքով՝ 2024 թվականի տեղական ընտրություններում մոխրից ապստամբած և հաջողություն գրանցած փյունիկի պատմությունը՝ ի դեմս Ժողովրդահանրապետական կուսակցության, մոտեցել է իր ավարտին։ Այդ քայլն ուժային աջակցությամբ ապալիգիտիմացրեց և լայն հանրության աչքում վարկաբեկեց Քըլըչդարօղլուի և նրա խմբի հետագա ցանկացած գործողություն, ընդ որում՝ անկախ պատրվակներից։ Իսկ Օզելի՝ մայիսից օրինական ճանապարհով իրեն պաշտոնում վերականգնելու փորձերը սպասելի հաջողությամբ չպսակվեցին։

Կարծիքներ կան, որ Քըլըչդարօղլուն, չոր մնացորդում, սեփական ձեռքով զրկել է իր կուսակցությանը մի մարդուց, որի շնորհիվ կարողացել է հաջողության հասնել տեղական ընտրություններում և նույնիսկ հավակնել հաջողության հերթական (կամ արտահերթ) խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Մեծ հավանականությամբ, Օզելը գայթակղելու է ընտրազանգվածի առյուծի բաժնին և ընտրությունների է գնալու արդեն «Նոր կուսակցության» դրոշի ներքո՝ ամենևին էլ ոչ զրոյական շանսերով, ինչպես կարծում են թուրքական քաղաքական խոհանոցի գիտակները։ Ընդդիմադիր տրամադրությունների հաջողություններին նպաստում է տնտեսության մեջ տարեցտարի խորացող քաոսը՝ գնաճի հետ միասին, որը չի կարելի թաքցնել ոչ ռազմարդյունաբերության հաջողություններով, ոչ էլ արտաքին թշնամիների դեմ ոգեշնչող պայքարով։ Ավելին, «Նոր կուսակցության» ստեղծումը մեծացնում է ներքաղաքական ապակայունացման ռիսկերը։

Հատկանշական է, որ «Նոր կուսակցությունը» մեկնարկել է բավականին մեծ արագությամբ։ Հայտարարության պահից անցել է ընդամենը մեկ օր, իսկ Օզելի թիմն արդեն գտել և նախապես վարձակալել է շենքը կենտրոնական գրասենյակի համար։ Փաստաթղթերը, խորհրդանիշերը պատրաստման գործընթացում են:

Կուսակցության նոր կարգախոսն է՝ «Մենք կփոխենք ԱԶԿ-ի կոռումպացված համակարգը»։ Թերահավատների կարծիքով՝ «Նոր կուսակցության» ակտիվը դեռ պետք է ձևակերպի բավական ինքնատիպ քաղաքական տեսլական, որը կոչված է ընդլայնելու ընտրազանգվածը պահպանողականների, քուրդ բնակչության և ընդհանրապես նրանց շրջանում, ովքեր առաջին անգամ են քվեարկում իր կուսակցության օգտին:

Կան որոշակի նշաններ, որ Օզելը շարժվում է դեպի թուրքական հասարակության մի մասի շրջանում բավականին հանրահայտ ձախ, սոցիալիստական գաղափարները՝ համենայն դեպս, կարգախոսների մակարդակով։

Մինչդեռ որոշ վերլուծաբանների տեսադաշտից վրիպել է մի հետաքրքիր մանրամասն. Ինչ-որ չափով մոռացվել է, որ դեռ մի քանի ամիս առաջ թուրքական ընդդիմության գլխավոր դեմքն ամենևին էլ Օզելը չէր, այլ Էքրեմ Իմամօղլուն։ Մինչ CHP-ն պառակտվում է, ստեղծվում են նոր կուսակցություններ, իսկ քաղաքական գործիչները զբաղված են կուսակցական կառույցների բաժանման և կողմնակիցներին իրենց կողմը գրավելու հրապուրիչ գործընթացով, հանրաճանաչ քաղաքական գործիչը, որի շուրջ դեռ վերջերս կառուցվում էր ամբողջ ընդդիմադիր քարոզարշավը, մնում է ճաղերի հետևում՝ առանց ակտիվ գործունեության վերադառնալու տեսանելի շանսերի։ Օզելը, սակայն, հայտարարել է, որ շարունակելու է Իմամօղլուին համարել ընդդիմության թեկնածու և ձգտելու է հասնել նրա ազատ արձակմանը:

Կենտրոնական ինտրիգներից մեկն այն է, թե արդյո՞ք իշխանությունները կփորձեն իրար դեմ հանել Օզելի և Իմամօղլուի կողմնակիցներին։ Բացի այդ, միայն ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք Սիլիվրի բանտի կալանավորի երկրպագուներն իրենց ձայները կտան «Նոր կուսակցության» առաջնորդին, որը դեռ նոր պետք է նվաճի իր տեղն արևի տակ՝ պետական ապարատի, դրա հետ սերտորեն կապված խոշոր բիզնեսի և մեդիա սպասարկուների դեմ դիմակայությունում։

Միևնույն ժամանակ, ըստ որոշ տվյալների, նախագահ Ռեջեփ Էրդողանի առողջական վիճակի վատթարացումն ուժեղացրել է իշխող իսթեբլիշմենթի մրցակից կենտրոնների միջև պայքարը, այդ թվում՝ մերձավոր ազգականների միջև՝ ժառանգման իրավունքի համար մի երկրում, որտեղ, 2018 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքներով, իշխանության ողջ լիատարրությունը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում։

Կա ենթադրություն, որ Էրդողանի նման բազմափորձ քաղաքական գործիչը երբեք ինքնակամ չի հրաժարվի իշխանությունից. արտահերթ ընտրությունները թույլ կտային նրան շրջանցել սահմանադրական նորմերը, որոնք արգելում են նախագահի պաշտոնը զբաղեցնել երրորդ անգամ անընդմեջ, դրա համար անհրաժեշտ է 360 պատգամավորական ձայն:

Քանի դեռ ԱԶԿ-ն ունի 277 տեղ, ազգայնական Դևլեթ Բահչելին՝ ևս 44 տեղ ունի, և այստեղ շատ բան կախված կլինի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, որը կառավարության հետ բարդ երկխոսություն է վարում «քրդական հարցում» հնարավոր մեղմացումների համար։

Այնուամենայնիվ, չպետք է ժխտել, որ երբեմն, հատկապես՝ պատմական դարաշրջանների խզման ժամանակ, քաղաքական բեմ են դուրս գալիս ամենաանսպասելի հանգամանքները, ինչը բազմիցս տեղի է ունեցել՝ ինչպես «օսմանյան», այնպես էլ՝ «նոր» Թուրքիայի պատմության մեջ 1923 թվականից հետո։

Արտաքին խաղացողները կարող են փորձել ներքաղաքական փոփոխություններն օգտագործել իրենց շահերի համար, ինչը կարող է ոչ միանշանակ հետևանքներ ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների համար, հատկապես՝ ներկա բարդ պայմաններում: Տեղական թուրքագետների կարծիքով՝ թուրք ընդդիմադիրների ճամբարում պառակտումը վատ սցենար չէ, որից կարելի է օգտվել գրագետ կառուցված աշխատանքի դեպքում։

ՅՈՒՐԻ ՄԱՎԱՇԵՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31