Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ կառուցված գազատարները գործող գազատարներին ներմիացնելու նպատակով գազի անջատումներ կլինեն:
Ընկերությունից հայտնում են, որ մոսնավորապես, հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն կդադարեցվի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների եւ տարբեր նշանակության հանրային օբյեկտների, իսկ հունիսի 24-ի ժամը 10:00-ից մինչեւ հունիսի 25-ի ժամը 21:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի Շիրակի, Արշակունյաց, Բագրատունյաց, Շենգավիթի 11-րդ, Տարոնց փողոցներով պարփակված թաղամասերի, Էրեբունի օդանավակայանին հարակից տարածքի, Արարատյան 10 բարաքներ, Շիրակի 45, Ներքին Չարբախ, Աէրացիա թաղամասերի, Արարատի մարզի Արգավանդ եւ Գեղանիստ գյուղերի, գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները: