Զինամթերքի որոշ տեսակներ դեֆիցիտ են, սակայն ԱՄՆ-ը զենքի հսկայական պաշարներ ունի. Թրամփ

ԱՄՆ-ն զինամթերքի գրեթե անսահմանափակ պաշարներ ունի, թեև սպառազինության առանձին տեսակներ ավելի պակասուրդային վիճակում են, հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է CNN-ը:

Ըստ նրա՝ Իրանի հետ մի քանի ամիս տևած պատերազմից հետո որոշ տեսակի զինամթերքներ իսկապես դարձել են պակաս հասանելի, սակայն դա չի ազդում երկրի ընդհանուր մարտունակության վրա:

«Մենք գրեթե անսահմանափակ պաշարներ ունենք: Որոշ տեսակների գծով իրավիճակը փոքր-ինչ ավելի լարված է»,- ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով սպառազինությունների գնումների համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ Կոնգրեսին ուղղված վարչակազմի հարցման մասին հարցին:

Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը ժամանակակից զինամթերքի զգալի պաշարներ ունի, մինչ պաշտպանական ձեռնարկություններն ավելացնում են Patriot զենիթային հրթիռների և Tomahawk թևավոր հրթիռների արտադրությունը:

«Մենք ունենք որոշակի տեսակի զինամթերքներ, որոնք, հնարավոր է, այնքան էլ ճշգրիտ չեն… այնքան էլ էլիտար չեն»,- հայտարարել է նա:

Ընդ որում, Թրամփն ընդգծել է, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է առավել ժամանակակից սպառազինությունների պաշարներին:

«Բայց մենք ունենք նաև զինամթերքի այնպիսի տեսակներ, որոնք շատ հզոր են և շատ արդյունավետ, և դրանց պաշարները մեզ մոտ անսահմանափակ են: Այնպես որ, մենք շատ լավ վիճակում ենք»,- ասել է նախագահը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը շարունակում է համալրել զինանոցները, քանի որ անհրաժեշտ է պատրաստ լինել հնարավոր նոր հակամարտություններին:

«Մեզ պետք է ավելին ունենալ: Հնարավոր է ևս ինչ-որ բան ծագի, իսկ գուցեև չծագի: Հուսով եմ՝ ուրիշ ոչինչ տեղի չի ունենա: Բայց մենք իսկապես զինամթերքի հսկայական պաշարներ ունենք»,- հայտարարել է Թրամփը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31