
Ամենակարևորը երևանյան իրավիճակի դեէսկալացիան է. Սերգեյ Մարկեդոնով

Ռուսաստանցի հեղինակավոր փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն ուշադիր հետևում է երևանյան իրադարձություններին:
Քիչ առաջ փորձագետն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ներկայումս ամենակարևոր խնդիրն իրավիճակի դեէսկալացիան է:
Նրա համոզմամբ` շատ բան կախված է լինելու և իշխանությունից և ցուցարարներից: «Աստված թող իմաստություն և դիմադրողականություն տա և այս, և այն կողմին, որպեսզի չանցնեն կարմիր գծերը…» ,- ընդգծել է Սերգեյ Մարկեդոնովը: