Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հանրային հեռուստատեսության մասով մեծագույն խայտառակություն էր ֆուտբոլի աշխարի առաջնության ցուցադրության ժամանակ կատարվածը. «Ամբողջ ժողովրդին մտցրել էին ղումարի շրջապտույտի մեջ: Ամբողջ ազգը տենդի մեջ էր ընկել, թե ով ում վրա ինչ խաղադրույք կկատարի: Հանրային հեռուստատեսությունը մեր տները դարձրեց կազինո: սա ուղղակի անթույլատրելի է: Դուք ասում եք՝ արժեքներ, արժեքներ, արժեքներ, բայց ցավոք սրտի, միակ բանը, որ դուք քարոզել եք, ղումարն է»:
Դատավորի հարցին՝ արդյոք գտնո՞ւմ է, որ անզգույշ է կրակել, Հրաչյա Սարգսյանը պատասպխանեց. «Ինձ հազար կներեք, որ այս բանը ուզում եմ ասել, բայց չեմ կարող չասել: Խնդրում եմ՝ ինձ ներեք, բայց եթե Դավոյի տեղը նստած լիներ Լյուքսը, ես էլի չէի հավատա ու չէի մտածի, որ կարող է այդպես մտածված իրենցից որևէ մեկը մեզանից որևէ մեկին ցանկանար վնասել»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը:
«Այս փաստաթուղթը վերցրել ենք Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի ծառայությունից: Փաստաթղթում նունիսկ նշված չէ մարզահամերգային համալիր, այլ` մարզահամալիր: Արծրուն Հովհաննիսյանն իմ նախորդ ասուլիսից հետո ասաց, որ չի պատասխանում սադրանքներին: Սա սադրանք չէ, ինչպես և սադրանք չէր այն, որ համալիրը դառնում է զորամաս: Ուղղակի շատ մեծ աշխատանք է տարվում` մեզ լռեցնելու»,- պարզաբանեց նա:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (ով առավելապես հայտնի է Լիսկա մականվամբ և որի առանձնատան հարակից տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունը և սպանությունը գալիս է լրացնելու Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների քրեական անցյալն ու ներկան) վերանշանակումը հասարակության լայն զանգվածների կողմից անվիճարկելիորեն գնահատվել է որպես վիրավորանք Սյունիքի մարզի բնակչության, որպես անպատժելիության համատարած մթնոլորտի ևս մեկ ցայտուն դրսևորում:
«Այս օրենքը ամենահակադեմոկրատական օրենքն է: Սա մեր բանակի դեմ է»,- այսօր ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի արտահերթ քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Պահանջում ենք հայցող կազմակերպություններին և ԶԼՄ-ներին թույլ տալ ծանոթանալ գրանցամատյանին և տրամադրել Հանձնաժողովի ս.թ. սեպտեմբերի 29-ի նիստի արձանագրությունը, ինչպես նաև հետագա աշխատանքային բոլոր փաստաթղթերը: Պետական կառույցների նկատմամբ հանրության վստահության բացակայության պայմաններում` սա է արդար և թափանցիկ գործելաոճի հրամայականը:
Ցուցարարները փակել էին շուկային հարակից բոլոր ճանապարհները՝ արգելափակելով Գյումրու կենտրոնում մեքենաների երթեւեկությունը:
Այսօր ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ վերջնական գնահատականը՝ օրենքը հակասահմանադրական է, թե որ, պետք է հնչեցնի Սահմանադրական դատարանը:
Բուլվարային թաղամասի «Արդարամիտների պուրակը» շուտով կունենա այլ անվանում և նշանակություն: Մոտ մեկ ամսից այն կխորհրդանշի հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:
Փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դատավարությունը միջնորդությունների փուլում է:
Կաշառք ստանալու պահին օրեր առաջ ձերբակալված Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ օրերս պաշտոնանկ է արվել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը: Նրա փոխարեն նույն պաշտոնում նշանակվել է Կարեն Մելիքյանը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը:
Ցուցարար առեւտրականների բողոքը վաղվանից ուժի մեջ մտնող Շրջանառության օրենքի նոր փոփոխությունների դեմ է, որը, ըստ նրանց, լուրջ հարված է փոքր ու միջին տնտեսվարողին:
Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:
Հայկական բեռները օրեր շարունակ անշարժ նույն տեղում կանգնած են: Թեև մինչև Վերին Լարսի անցակետ ընդամենը մի քանի քայլ է: Հերթն է երկար, բեռնափոխադրողներն այդ կետին չեն կարողանում մոտենալ: Պատճառը թուրքական բեռների ահռելի հոսքն է:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Օհանջանյանի գտնվելու վայրի մասին՝ խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է գլխավոր դատախազից` անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող ձեռներեցների նկատմամբ ապօրինությունների դիմող անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Մենք դատապարտում ենք նաև ոստիկանության գործողությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան իշխանությունների կողմից վարվող արատավոր քաղաքականության դեմ պայքարողներին վախեցնելու փորձ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Հրանտ Շ.-ն կամավոր ներկայացել է Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:
«Մենք պահանջում ենք, որ Հովիկ Աբրահամյանը գա Գյումրի, ինքը մեզ ոսկի սարեր էր խոստանում, թող գա որ բանալիները հանձնենք, մենք թոմարի գնում ենք:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի հրավերով պետական եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունում է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարաբերդ գյուղում վիճաբանություն է:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 57 շենքի 4-րդ մուտքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է օգնություն:
Լոռու մարզի «Ալավերդի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 28-ին, 1-ամյա Դավիթ Գասպարյանի մահվան առթիվ առայժմ նյութեր են նախապատրաստվում:
Պարզվել է, որ վիճաբանողները եղել են Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի ոստիկաններից մեկն ու գյումրեցի օրենքով գող Սուրոյի ազգականը` Տիգրան անունով մի երիտասարդ:
Փրկարարները, ոստիկանության և շենքի ներքին անվտանգության աշխատակիցներն իրականացրել են տարահանում (մոտ 50 բնակիչ և աշխատակից) և տարածքի սահմանազատում: Փրկարարները և ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊ վարչության կինոլոգները զննել են «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի չորս գրասենյակները. կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել:
Այցի շրջանակներում Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Տերը կատարել է եկեղեցու գավիթում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև` Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի երջանկահիշատակ առաջնորդ Աղան արքեպիսպոկոս Պալեոզյանի հիշատակին նվիրված երկու խաչքարերի օրհնության կարգը:
Մեզ հետ զրույցում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը դատակոչի ենթակա անձանց շարքում չէ: Փաստաբանը նշեց, որ ինքը միջնորդելու է նրան դատարան հրավիրել և հարցաքննել: «Այս քրեական գործով շատ բաներ ես դեռ կհիմնավորեմ Սուրիկ Խաչատրյանի ցուցմունքների տարբեր հատվածներով, նաև տարբեր տեղեր իր արած հրապարակային հայտարարություններով»,- ասաց փաստաբանը:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, ուրբաթ օրը Մոսկվայում ռուս իրավապահները երկրի տարածքում ապօրինի գտնվելու համար ձերբակալել են 41-ամյա վրացի «օրենքով գող» Գեորգի Ջանելիձեին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Գոգի Պիտերսկի։