Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Միշա Սարգսյանի գործի դատական քննությունը:
Դեպքի վայր էին մեկնել Անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք պարզեցին խուլիգանի ինքնությունը՝ դա 13-ամյա տղա էր, ով զղջացել և ընդունել էր արարքը: Ոստիկանությունից կանչվել էին անչափահասների հարցերով աշխատակիցները, ովքեր կշարունակեն աշխատանքը տղայի հետ:
«Կառավարության ներկայացրած նախագիծը նույնպես շատ կարևոր է, բայց այն ձեռնարկատիրական գործունեությանն է վերաբերում, իսկ մեր նախագծով արտոնություն տրվում է ուղիղ բնակիչներին, նրանց, ովքեր այսօր ապրում են այնտեղ: Ամառային դեպքերից հետո նրանց ուղիղ ուղերձ է պետք, թե ինչ է ձեռնարկվելու անմիջապես բնակիչներին ուղղված»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սոցիալական այս նվազագույն արտոնությունների տրամադրումը ազգային անվտանգության խնդիր է:
Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Այս պահին ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տոնավաճառների աշխատակիցները` փոքր և միջին բնզնեսի ներկայացուցիչները, որոնք պայքարելու են եկել հոկտեմբերի 1-ից գործող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։
Այսօր` սեպտեմբերի 29-ին, մահացել է Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետը վարարել է և լցվել քաղաքի մոտակա բնակավայրերը. անհրաժեշտ է օգնություն:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վնասվածք, հեմորոգիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1958 թ. ծնված Սերգեյ Ս.-ն, իսկ «կրծքավանդակի թափանցող վերք՝ աջից» ախտորոշմամբ՝ 1975 թ. ծնված Արման Փարսադանյանը:
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը սեպտեմբերի 30-ին դիտարկում կանցկացնի ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Գեղամյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
Սերտիֆիկտատ ստանալը որոշակի ծախս եւ ժամանակ է պահանջում,ուստի Հայաստան ցիտրուսային նշված մրգերի մանր ներկրողներն այս ոլորտից դուրս կմնան:
Նա նշեց, որ Իջեւան-Վազաշեն հատվածում ուժեղ քամի է եղել, ինչի հետեւանքով Վազաշեն գյուղում տանիքներ են վնասվել:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 08.40-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.38-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում` Ղուբա քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Երևանում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ին երեկոյան ժամերին, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել Գ. Հ.-ի ավտոմեքենան:
Հ-36 միջհամայնքային ավտոճանապարհի Իջևան-Գանձաքար հատվածի 3-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրին:
Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կայացած ոչ իշխանական եռյակի («Ժառանգություն, ԲՀԿ, ՀԱԿ») հերթական իրազեկման հանրահավաքն ավարտվել է հրմշտոցով:
Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում բացվել է մայրության դպրոց: Ծրագիրն իրականացվել է World Vision կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում:
Նախագահ Սահակյանը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բնութագրել է որպես ականավոր եկեղեցական և հասարակական գործիչ, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը` հավելելով, որ նա արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը:
Հանդիպմանը քննարկվել են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ընդունված և ընդունվելիք հակահայկական բանաձևերի և ձևակերպումներին վերաբերող հարցեր:
Սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը դիմել է փախուստի, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:
«Անշուշտ, խոշորին ստվերից դուրս բերելու ամենից ոչ արդյունավետ ձևերից մեկն է ընտրված: Մենք ի՞նչ ենք առաջարկում՝ մենք առաջարկում ենք, որ փոքրից մինչև խոշոր հարկային համակարգը ապահովի փուլային անցում, որի ժամանակ պետք է բացառել ներքևից շրջանառության ծավալներով պայմանավորված՝ ավելի մեծ հարկման որևէ համակարգի կիրառում»,- մանրամասնեց պատգամավորը:
Հանրահավաքի ժամանակ բանախոսներն անդրադարձան սահմանադրական բարեփոխումներին, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության, շարունակվող արտագաղթի, իշխանափոխության եւ այլ թեմաների:
Սիսիանում ընթանում է եռյակի հանրահավաքը, որտեղ մի խումբ երիտասարդներ, ովքեր ներկայացան որպես հանրապետական կուսակցության անդամ՝ խոչընդոտում են հանրահավաքի բնականոն ընթացքը:
Այգեհատի համայնքային բյուջեն 8 մլն դրամ է, որի ուղիղ կեսը ծախսվում է գյուղապետի ու աշխատակազմի աշխատավարձերի վրա:
Հոկտեմբերի 5-ին կտոնվի Գյումրու օրը: Միջոցառումների ցանկն արդեն մշակված ու գրեթե պատրաստ է: Օրը լինելու է հագեցած,-վստահեցնում են պատասխանատուները:
Հայաստանում Ձեզ գիտեն և սիրում են որպես հավատարիմ ընկերոջ, ով մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին եղել է նրա կողքին:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 49 OL 999 պ/հ ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 17 LO 793 պ/հ ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ.Բ.-ն և ուղևոր Գ Հ.-ն (ծնվ.1996թ.) տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, իսկ Վ.Հ.-ն՝ «Էրեբունի» ԲԿ, վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: