Ոգեշնչման, պայքարի, սիրո, ուրախության, էմոցիոնալ և զավեշտով լի պատկերներ պայքարի դաշտից
Այս օրերին անցկացվող «Ո’չ թալանին» բողոքի ակցիան, որ համախմբել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող հազարավոր ցուցարարների և վերածվել նստացույցի, ուղեկցվում է ոչ միայն լարված իրավիճակներով ու պայթյունավտանգ պահերով, այլև ոգեշնչող, գեղեցիկ, ինչ-որ տեղ` զվարճալի, երբեմն զավեշտ հիշեցնող տեսարաններով ու դառնում հետաքրքիր կադրեր որսացող լուսանկարիչների լավագույն կադրերից:
Հիթային են դարձել հատկապես «Ֆոտոլուր» գործակալության, մասնավորապես` Վահրամ Բաղդասարյանի լուսանկարներից մի քանիսը: Մեծ տարածում են գտել նաև ցուցարարների, ակտիվիստների կողմից արված ծաղրանկարները, պլակատներն ու իրական լուսանկարները: 168.am-ը գերլարված ակցիան ներկայացնում է այլ ռակուրսից` գեղեցիկ ֆոտոպատմությամբ: