Բաժիններ՝

Ակտիվիստներից ովքեր կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բողոքի ցույց և նստացույց իրականացնող ակտիվիստների և փոխոստիկանապետեր Վալերի Օսիպյանի և Հունան Պողոսյանի միջև համաձայնություն եղավ 14 մասնակիցներով գնալ ՀՀ նախագահական նստավայր և հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ որոշ լրատվամիջոցների ներկայությամբ:

Այժմ Բաղրամյան պողոտայում թեժ քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ովքեր են գնալու նախագահի հետ հանդիպման: Որոշները դեմ են նախագահի հետ հանդիպմանը, որոշներն էլ կարծում են, որ պետք է այսօրա հարցը լուծել ամեն կերպ՝ թեկուզ նախագահի հետ հանդիպելով:

«Սա պարազիտության տեղ չի, ովքեր ուզում են այս ամենի միջոցով դիվիդենտներ շահեն, թող գնան: Այնպիսի խումբ պետք է գնա նախագահի հետ հանդիպման, որ այսքան մարդու կարողանանք պատասխան տալ»,- ասաց ակտիվիստներից մեկը:

Մեկ ուրիշ քաղաքացի էլ առաջարկեց կոնկրետ օրվա հարցը լուծել ու գնալ տուն, հետո ով կուզի իշխանափոխություն անել՝ ելնելով կուսակցական և այլ հայացնքերից, թող գա և անի. «Հիմա ժողովրդի հարց ենք լուծում»:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հիմնականում դեմ է արտահայտվում “Armenia Today” կայքի համակարգող-ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, ըստ որի՝ նախագահը հարցին լուծում չի տալու, այս պահին ըստ նրա՝ Ս. Սարգսյանը փորձում է ուղղակի դիվիդենտներ շահել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս