Բաժիններ՝

Քանի դեռ Աստված մեզ հետ է, մենք ուժեղ և զորավոր ենք․ Զաքարիա Սրբազան

Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը նկատում է՝ մարդ երջանիկ է իրականում, երբ խաղաղ ու հաշտ է Աստծո և իր հետ:

Սրբազան Հայրը գրել է․

«Մեր կյանքում բացակայում է հենց այս բաղձալի խաղաղությունը, ալեկոծված են և խառը ոչ միայն մեր մտքերն ու հոգիները, այլև սրտերը, մի տեսակ անհասկանալի իրավիճակ է: Ներդաշնակ վերոգրյալ խաղաղությանն է ձգտում ամեն ոք, որին հասնելը, սակայն, հսկայակական հոգևոր ջիգ և ջանք է պահանջում:

Ամեն անգամ Ս. Պատարագի ժամանակ պատարագիչ հոգևորականի «Խաղաղություն ամենեցունը» ստիպում է մտածել և գործնական քայլեր կատարել` վերագտնելու համար կատարյալ խաղաղությունը: Դրան հասնելու լավագույն ճանապարհն աստվածճանաչողությունն է, Ս. Գրքի սերտողությունն ու Տիրոջ լույս պատվիրանների քաղցրության ճաշակումը: Կարևոր է ոչ միայն ներդաշնակ լինել Աստծո և սեփական եսի հետ, այլ նաև խաղաղության քարոզիչ լինել կյանքում, չէ՞ որ Տերն ասում է. «Երանի խաղաղարարներին, քանզի նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5. 9):

Առավոտյան բարի լույսի ավետիսով խաղաղություն եմ մաղթում ամենքիդ և մեր երկրի սահմաններին այն վստահությամբ, որ քանի դեռ Աստված մեզ հետ է, մենք ուժեղ և զորավոր ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31