ԵՄ-ն աջակցում է այն ծրագրին, որը ՀԱՄԱՍ-ին պետք է զրկի Իսրայելին սպառնալու հնարավորությունից. Կալլաս

Եվրամիությունն աջակցում է Խաղաղության խորհրդի՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինաթափման ճանապարհային քարտեզին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Նրա կարծիքով՝ այդ քայլը «կարևոր է՝ ապահովելու ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և բացառելու այն հնարավորությունը, որ կազմակերպությունը կրկին կսպառնա Իսրայելի անվտանգությանը»։

Կալլասը հայտարարության մեջ նշել է, որ ԵՄ-ն ողջունում է «ՀԱՄԱՍ-ի և այլ ոչ պետական զինված խմբավորումների մոտ զենքի շրջանառության մշտական դադարեցման», Գազայից իսրայելական ուժերի լիակատար դուրսբերման և հատվածում քաղաքացիական կառավարման անցնելու վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը։

Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել միջնորդներին նրանց ջանքերի համար և «բոլոր կողմերին կոչ արել անհապաղ հաստատել և իրականացնել համաձայնագիրը»։

Բացի դրանից, ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Պաղեստինի վարչակազմին, որպեսզի այն կարողանա «անվտանգ վերականգնել Գազայի նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31