Չեչնիայում կայացել է «օրենքով գողերի» հավաք
Չեչնիայում կայացել է «օրենքով գողերի» հավաք, որի կազմակերպիչը եղել է «կրիմինալ գեներալ» Ազիզ Բատուկաևը:
Ինչպես «Ռոսբալտին» հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, «գողական հավաքը» տեղի է ունեցել Չեչնիայի Գուդերմեսկի շրջանում՝ Ջալկա գյուղի մերձակայքում:
Մոսկվացի «հեղինակություններին» դիմավորել է չեչեն ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը՝ Ազիզ Բատուկաևը (Ազիզ): Ինչպես հաղորդել է գործակալության զրուցակիցը, հավաքին ներկա է եղել 4 «օրենքով գող», այդ թվում՝ «կրիմինալ գեներալ» Օլեգ Շիշկանովը (Շիշկան):
Քննարկման թեմաները եղել են մի քանիսը: Առաջին հերթին, քննարկվել է չեչենների ներկայությունը «գողական ընտանիքում» ընդլայնելու հնարավորությունը:
Անդրադարձ է կատարվել նաև «օրենքով գող» Կախաբեր Պարպալիային (Կախա), որի նկատմամբ չեչենական ընտանիքը հետապնդում է սկսել: