Բաժիններ՝

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանում իրավիճակը կկարգավորվի համաձայն օրենքին. Պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին ու հուսով է, որ շատ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորվի օրենքի տառին համաձայն, այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Հայաստանը մեր մտերիմ գործընկերն է, մեզ Հայաստանի, հայ ժողովրդի հետ միավորում են պատմական կապերը: Իհարկե, մենք շատ ուշադիր հետևում եք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին, ու անկասկած, հուսով ենք, որ շատ մոտ ապագայում այդ իրավիճակը կկարգավորվի օրենքին խիստ համապատասխան ու որ չի լինի օրենքի ոչ մի խախտում»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930