
ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործն ընդունվել է ԱԱԾ վարույթ. «Փաստինֆո»

Ազգային անվտանգության ծառայությունում ստացել են դատախազությունից ուղարկված նյութերն ու ընդունել վարույթ: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին ԱԱԾ-ից` հրաժարվելով, սակայն, առայժմ որևէ մեկնաբանություն տա՝ հարուցված քրեական գործերի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել` պաշտոնատար անձի կողմից կատարված չարաշահումների հիմքով:
Իսկ հոկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազույունը հայտարարեց, որ գործն ուղարկվել է ԱԱԾ` նախաքննություն կատարելու համար:
Մանրամասներն՝ այստեղ